Որքան արժե 1քմ բնակարանը Երևանում՝ ըստ վերջին տվյալների
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի փետրվարի դրությամբ անշարժ գույքի շուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, որոնք ընդգրկում են ինչպես Երևանի բազմաբնակարան շենքերում բնակարանների շուկայական միջին գները վարչական շրջանների կտրվածքով, այնպես էլ առքուվաճառքի գործարքների ընդհանուր պատկերը՝ ողջ Հայաստանի մասշտաբով։
Երևանի բնակարանային շուկայի գների փոփոխությունները
2025 թվականի փետրվարին Երևանի վարչական շրջաններում բնակարանների 1 քմ շուկայական միջին գները ցույց են տվել թե՛ աճի, թե՛ անկման միտումներ՝ կախված տարածքի տեսակից և պահանջարկից։
Կենտրոն վարչական շրջանում 1 քմ բնակարանի շուկայական միջին գինը կազմել է 900,000 դրամ։ Սա ամենաբարձր ցուցանիշն է մայրաքաղաքում։ Նախորդ տարվա՝ 2024-ի փետրվարի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․4 տոկոսանոց թեթև աճ։ Չնայած Կենտրոնը շարունակում է մնալ ամենաթանկ վարչական շրջանը, գների աճը բավականին զուսպ է՝ վկայելով կայունացման միտման մասին։
Արաբկիրում 1 քմ բնակարանի միջին գինը կազմել է 626,500 դրամ, սակայն այստեղ արձանագրվել է 2 տոկոս անկում՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա միակ վարչական շրջանն է, որտեղ գները նվազել են, ինչը կարող է պայմանավորված լինել ինչպես պահանջարկի նվազումով, այնպես էլ նոր շինարարական նախագծերի ազդեցությամբ, որոնք իջեցնում են ընդհանուր միջինը։
Դավթաշենում գները հասել են 482,000 դրամի՝ 1 քմ-ի համար, և արձանագրվել է 2․6 տոկոսանոց աճ։ Այս վարչական շրջանը շարունակում է դիտարկվել որպես լավ համադրություն՝ գնի և բնակարանային միջավայրի որակի տեսանկյունից։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի 1 քմ շուկայական գինը կազմել է 451,500 դրամ։ Այստեղ արձանագրվել է շոշափելի աճ՝ 5․6 տոկոս, ինչը վկայում է տվյալ տարածքի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Աճը կարող է պայմանավորված լինել նոր ենթակառուցվածքների զարգացմամբ և բարելավված կապով քաղաքի այլ հատվածների հետ։
Աջափնյակում 1 քմ մակերեսի գինը կազմել է 413,100 դրամ։ Այս տարածքում գրանցվել է 1․9 տոկոսանոց գների աճ։ Սա հանգիստ, հիմնականում բնակելի խարիսխ ունեցող վարչական շրջան է, և շուկայի այս թեթև աճը վկայում է կայուն պահանջարկի մասին։
Էրեբունու վարչական շրջանում բնակարանների գները կազմել են 413,000 դրամ՝ գրեթե նույն մակարդակով, ինչ Աջափնյակում։ Այստեղ նույնպես արձանագրվել է 2․7 տոկոսանոց աճ։ Նմանատիպ միտում է նկատվել նաև Նոր Նորքում, որտեղ բնակարանների գները կազմել են 407,000 դրամ՝ 3․8 տոկոս աճով։
Ավանում միջին գինը 397,000 դրամ է կազմել՝ 1 տոկոս աճով։ Շենգավիթում՝ 395,500 դրամ, որտեղ գրանցվել է 0․6 տոկոս աճ։ Այս երկու շրջաններն ունեն համեմատաբար մատչելի գներ և շարունակում են գրավել միջին եկամուտ ունեցող բնակչությանը։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակարանների գներն, ըստ վիճակագրության, չեն փոխվել։ 1 քմ մակերեսի շուկայական միջին գինը կազմել է 385,000 դրամ, ինչը վկայում է շուկայի կայունության մասին։
Երևանի վարչական շրջաններից ամենամատչելին շարունակում է մնալ Նուբարաշենը, որտեղ 1 քմ մակերեսի գինը կազմել է ընդամենը 238,000 դրամ։ Սակայն նույնիսկ այստեղ արձանագրվել է 4․3 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար:Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․