Նոր ճանապարհ Վրաստանից դեպի Հայաստան՝ պետական նախագծում
Լուրեր |
Վրաստանի կառավարությունը սկսել է հողերի օտարումը սեփականատերերից դեպի Հայաստանի սահման՝ Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով, հայտնում է Newsgeorgia-ն։
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված հրամանի համաձայն՝ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակներում։
Նոր ավտոմայրուղու շինարարությունը կարժենա 250 մլն եվրո։ Մայրուղին կառուցվելու է գործող ճանապարհի զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ ընդհանուր երկարությունը կազմելու է մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջները և անցումները։
Նախարարի հրամանում նշվում է, որ մի քանի հողատերեր հրաժարվել են վաճառել իրենց հողատարածքները կամ չեն համաձայնվել առաջարկվող գնին, ինչի հետևանքով հողերի օտարումը տեղի է ունենալու հարկադիր կարգով։ Ըստ Վրաստանի Սահմանադրության 19-րդ հոդվածի՝ գույքի հարկադիր օտարումը թույլատրվում է հանրային հրատապ շահի դեպքում՝ լրիվ և արդարացի փոխհատուցման պայմանով։
Նախարարի հրամանը կարող է բողոքարկվել Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական խորհուրդում մեկ ամսվա ընթացքում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․