Հայաստանում խեցգետինների արտադրությունը ընդլայնվում է
Լուրեր |
Հայաստանում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրի շրջանակներում, որն ապահովում է պետական աջակցություն, արդեն կնքվել է մեկ պայմանագիր, և ակնկալվում է, որ շուտով կստորագրվեն ևս երկու պայմանագիր:
Փոխնախարար Տաթևիկ Սարգսյանի խոսքով՝ թեև արդյունաբերական խեցգետնաբուծությունը նոր ոլորտ է հանրապետությունում, այն ունի զարգացման մեծ հնարավորություններ։ Ներկայումս գործում է մեկ տնտեսություն Մասիսում, որն արտադրում է մոտ 8 տոննա ապրանքային խեցգետին։ Պետությունը ակնկալում է, որ ծրագրի աջակցությամբ շահառուների թիվը կավելանա:
Այս պահի դրությամբ ծրագրի շրջանակներում մեկ պայմանագիր արդեն կնքվել է Շիրակի մարզի սահմանամերձ Ողջի համայնքում, և աշխատանքները ընթանում են։ Նախարարությունը ներկայումս աշխատում է ևս երկու պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, որոնցից ակնկալվում է, որ դրանք կկնքվեն մինչև երրորդ եռամսյակի ավարտը։ Պետական աջակցության չափը կազմում է ծախսերի 50 տոկոսը:
https://youtu.be/42twz171tXQ?t=561
Ծրագրով նախատեսված է կառուցել փոքր, միջին և մեծ խեցգետնաբուծարաններ, որոնցից յուրաքանչյուրի համար պետությունը կհատկացնի աջակցություն ծախսերի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան ծախսային հոդվածով նախատեսված գումարի կեսը:
Փոխնախարարի խոսքով՝ ծրագիրն ընդգրկում է 4 փոքր և մեկական միջին ու խոշոր խեցգետնաբուծական համալիրների կառուցում: Արդյունավետ իրականացման դեպքում ակնկալվում է, որ տարեկան կարտադրվի շուրջ 54 տոննա ապրանքային խեցգետին։
ԱՐՄԵՆՊՐԵՍ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․