Evocabank-ը ներգրավել է 4 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից
Լուրեր |
Շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպությունից ստացված վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:
Evocabank-ը ներգրավել է 4 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից։ Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը: Ի դեպ, 30.04.2024թ․-ի դրությամբ Evocabank-ի ՄՓՄՁ վարկային պորտֆելը ավելի քան 68 մլրդ դրամ է։
Համագործակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ Evocabank-ը ստեղծում է զարգացման բարենպաստ պայմաններ ՄՓՄՁ-ների համար, քանի որ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են տնտեսության հիմքը, հատկապես՝ զարգացող երկրներում:
Evocabank-ի մասին
Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։
Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ- ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ. և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ:
Կայք՝ evoca.am
responsAbility-ի մասին
responsAbility-ն ազդեցիկ շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ responsAbility-ն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals - SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։
responsAbility ներդրումային կազմակերպությունն ունի ավելի քան 270 փորձառու մասնագետից բաղկացած անձնակազմ և 8 գրասենյակ աշխարհի տարբեր կետերում։ 2024 թվականի հունիսի 5-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվ շուրջ 69 երկրի 280 ընկերությունում:
Կայք: responsability.com Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Defance Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․