2024-ի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները. Forbes
Լուրեր |
Անգլիայի Պրեմիեր լիգայի հիմնադրումից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ակումբի պատմության մեջ իր վատագույն արդյունքին: Այս մրցաշրջանում թիմը ձախողվեց նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այնուամենայնիվ, ակումբը գլխավորել է Sportico-ի ընթացիկ տարվա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը: «Forbes Sport»-ը պատմել է ամենաշահութաբեր թիմերի տասնյակի մասին:
Ըստ «Sportico»-ի՝ ներկայումս աշխարհում կա 10 թիմ՝ առնվազն 3.4 միլիարդ դոլար արժողությամբ և մրցաշրջանում միջինացված 341 միլիոն դոլար եկամուտով՝ ի լրումն հեռարձակման միջին եկամուտի՝ 257 միլիոն դոլար:
Լավագույն 50-ում կա Հյուսիսային Ամերիկայի Ֆուտբոլային 20 ակումբ, մինչդեռ Անգլիայի Պրեմիեր լիգայից կա ընդամենը 9 ակումբ: Իտալական Ա սերիայից ամենաթանկ թիմերի ցուցակում ընդգրկվել է 6 ակումբ, գերմանական Բունդեսլիգայից՝ 4, իսպանական Լա Լիգայից և Մեքսիկայի MX-ից՝ 3-ական, Ֆրանսիայի Լիգա 1-ից՝ 2: 1-ական թիմ ներկայացնում է հոլանդական Էրեդիվիզիեն (Այաքս), պորտուգալական Պրեմիերայի լիգան (Բենֆիկա) և բրազիլական Ա սերիան (Ֆլամենգո):
Փորձագետների կարծիքով՝ Լիոնել Մեսսիի տեղափոխությունը Ինտեր Մայամի, Apple-ի հետ նոր պայմանագիրը, 2026-ի Աշխարհի գավաթը և Լիգա MX-ի հետ Լիգայի գավաթի մրցումները կօգնեն MLS-ի ակումբներին մի քանի անգամ ավելացնել իրենց եկամուտը ապագայում:
Լավագույն 11 ակումբներից յուրաքանչյուրը 2022-23 մրցաշրջանի տրանսֆերներից հետո ունեցել է ավելի քան 100 միլիոն դոլարի գործառնական վնաս: Լավագույն 10-նյակում ՊՍԺ-ն ամենաշատն է կորցրել է՝ 117 միլիոն դոլար, բայց սա առաջընթաց է ֆրանսիական ակումբի համար՝ մեկ տարի առաջ 400 միլիոն դոլարի պակասուրդի համեմատ: Վնասներ են կրել նաև Լիոնը (-80 մլն դոլար), Ռոման (-75 մլն դոլար), Նյուքասլը (-80 մլն դոլար) և Ասթոն Վիլան (-140 մլն դոլար):
Աշխարհի 50 լավագույն ֆուտբոլային ակումբների ընդհանուր արժեքը կազմում է 79.6 միլիարդ դոլար՝ համեմատած 32 ֆուտբոլային լիգաների թիմերի՝ 165 միլիարդ դոլարի և Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 30 թիմերի հետ: Իսկ վերջին մեկ տարվա ընթացքում NBA-ի արժեքն աճել է 33%-ով, Հոկեյի ազգային լիգան (NHL)՝ 29%-ով, իսկ NFL-ը՝ 24%-ով:
Աշխարհի առաջատար ֆուտբոլային ակումբների կորպորատիվ արժեքը որոշելու համար Sportico-ն հաշվարկել է նրանցից յուրաքանչյուրի եկամուտը՝ հիմնվելով հանրությանը հասանելի ֆինանսական հաշվետվությունների և իր գնահատականների վրա:
Ստորև ներկայացված են աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները։
1. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արժեքը՝ 6,2 միլիարդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 778 միլիոն դոլար
2. «Ռեալ Մադրիդ» (Մադրիդ, Իսպանիա)
Արժեքը՝ 6,06 մլրդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 844 միլիոն դոլար
3. «Բարսելոնա» (Իսպանիա)
Արժեքը՝ 5,28 մլրդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 836 միլիոն դոլար
4. «Լիվերպուլ» (Անգլիա)
Արժեքը՝ 5,11 միլիարդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 712 միլիոն դոլար
5. «Բավարիա» (Գերմանիա)
Արժեքը` 4,8 միլիարդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 781 միլիոն դոլար
6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
Արժեքը` 4,75 միլիարդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 855 միլիոն դոլար
7. «ՊՍԺ» (Ֆրանսիա)
Արժեքը` 4,05 միլիարդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 842 միլիոն դոլար
8. «Արսենալ» (Անգլիա)
Արժեքը՝ 3,91 միլիարդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 558 միլիոն դոլար
9. «Տոտենհեմ Հոթսպուր» (Անգլիա)
Արժեքը՝ 3,49 միլիարդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 660 միլիոն դոլար
10. «Չելսի» (Անգլիա)
Արժեքը՝ 3,47 միլիարդ դոլար
Եկամուտը 2022-2023 թվականներին՝ 615 միլիոն դոլար
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․