Որքան է եղել պետական պարտքի աճը Հայաստանում 2024թ.-ի մայիսի վերջին
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,699,743.4 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 437,769․1 մլն դրամով կամ 10.27%-ով։
Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 34,023․6 մլն դրամով կամ 1.4%-ով և կազմել 2,443,226.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,239,286.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 203,940.2 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 26.44%-ով կամ 471,792․7 մլն դրամով և կազմել 2,256,516.6 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,039,130.1 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 210,414.7 և ներքին երաշխիքներ՝ 6,971.8 մլն դրամ:
Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի մայիսի 31-ի 388.32 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի մայիսի 31-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12.10 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` արտաքին պարտքը կազմել 6․29 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը`5․81 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի մայիսի վերջի 11․03 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 9․8%-ով կամ 1.08 մլրդ դոլարով։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․