Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. Finarm
Լուրեր |
Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 0.6%-ով և հասել իր պատմական առավելագույնին՝ 8400 միավորի, ինչը պայմանավորված է Անգլիայի բանկի կողմից դրամավարկային քաղաքականության մեղմացման սպասումներով։ FTSE 250-ը ևս բարձրացել է 0.6%-ով՝ գրանցելով վերջին 2 տարիների առավելագույն արժեքը։
ԱՄՆ-ում սպառողների վստահության ինդեքսը հասել է վերջին 6 ամիսների նվազագույն մակարդակին։ Մեկ տարվա գնաճի սպասվող ցուցանիշը 3.2%-ից բարձրացել է մինչև 3.5%, իսկ երկարաժամկետում գնաճի կանխատեսվող մակարդակը 3%-ից աճել է մինչև 3.1%:
ԱՄՆ-ում գործազրկության նպաստի առաջնային դիմումների թիվն աճել է 22,000-ով և կազմել 231,000՝ գրանցելով վերջին 8 ամիսների առավելագույն ցուցանիշը։
Շվեդիայի կենտրոնական բանկը 2016թ.-ից ի վեր առաջին անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 3.75%: Կենտրոնական բանկը հայտարարել է նաև, որ տարվա երկրորդ կիսամյակում հավանաբար տոկոսադրույքների ևս 2 կրճատում կլինի։
Չինական ավտոմեքենաների արտահանումը ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 38%-ով՝ հասնելով ռեկորդային մակարդակի՝ 417,000-ի։ Միաժամանակ տեղական շուկայում ավտոմեքենաների վաճառքի ծավալը նվազել է 5.8%-ով։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/23 19:19
Մարտի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 23-ի բիզնես լուրերը
2026/03/23/ 19:19 -
IDBank-ը զգուշացնում է հեռավար աշխատանքի անվան տակ թաքնված զեղծարարությունների մասին
2026/03/23/ 18:21 -
Հայաստանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել․ ԱԳՆ
2026/03/23/ 17:52 -
Casio-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ հաշվիչը․ ինչու է ռեկորդային թանկ
2026/03/23/ 17:47 -
ՆԳՆ-ում քննարկվել է թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության իրականացումը
2026/03/23/ 17:44 -
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
2026/03/23/ 17:12 -
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
2026/03/23/ 16:57 -
Հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրամիջոց
2026/03/23/ 16:44 -
Տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել․ Արդարադատության նախարար
2026/03/23/ 16:32 -
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ Թրամփի հայտարարությունները որակելով «նահանջ»
2026/03/23/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայի ձեռքբերման համար
25 տարի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.