Ամերիաբանկը և Bank of Georgia Group PLC-ը հաստատել են գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը
Լուրեր |
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հաստատում է Bank of Georgia Group PLC-ի տարածած պարզաբանումը, որում նշվում է բանկում բաժնեմասնակցություն ձեռք բերելու շուրջ բանակցությունների մասին։ «Բանակցություններ են ընթանում, բայց հաստատված գործարք չկա»,– հայտնել են «Ամերիաբանկից»։
«Bank of Georgia Group-ը տեղեկանում է մամուլում առկա նորություններին Հայաստանում առաջատար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասնակցությամբ հավանական գործարքի մասին և հաստատում է, որ այս պահին ծավալվում են խորացված բանակցություններ Ամերիաբանկի և իր ներկայիս բաժնետերերի հետ դրանց հնարավոր ձեռքբերման շուրջ։
Այս գործարքը նախատեսվում է ֆինանսավորել Bank of Georgia Group-ի ավելցուկային կապիտալով` առանց Ընկերության շահաբաժինների և կապիտալի բաշխման քաղաքականության փոփոխության:
Գործարքը, շարունակվելու դեպքում, կհամարվի 1-ին կարգի գործարք՝ համաձայն Մեծ Բրիտանիայի FCA (Financial Conduct Authority) -ի ցուցակման կանոնների: Ընկերությունը հավելյալ կտեղեկացնի բաժնետերերին ձեռքբերման գործընթացի զարգացումների մասին: Այս պահին չկա հստակություն, որ գործարքը կստորագրվի կամ, եթե ստորագրվի, կկնքվի, թե ոչ» — տեղեկանում ենք Bank of Georgia Group-ի ավելի վաղ տարածված հաղորդագրությունում։
Նշենք նաև, որ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ Ամերիաբանկն ունի 5 բաժնետերեր՝ “Իմաստ Գրուպ” (Սի — Ուայ) Լիմիթեդը (նախկին անվանումը ՝ Ամերիա Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ) ՝ 48,82% բաժնեմասնակցություն, ՎԶԵԲ-ը ՝ 17,71%, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ՝ 13,92%, ESPS Holding Limited-ը՝ 12,05%, Afeyan Foundation for Armenia Inc.-ը՝ 7,5%:
Bank of Georgia Group PLC–ին Մեծ Բրիտանիայում գրանցված հոլդինգային ընկերություն է։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/02 22:00
Ապրիլի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/02 19:19
Ապրիլի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 2-ի կարևոր լուրերը
2026/04/02/ 22:00 -
Ապրիլի 2-ի բիզնես լուրերը
2026/04/02/ 19:19 -
Համայնքային հողերի օտարումը կիրականացվի միայն էլեկտրոնային աճուրդով
2026/04/02/ 17:56 -
Նորարարությունը սկսվում է քեզնից. ինչպես զարգացնել գործնական ստեղծարարությունը
2026/04/02/ 17:18 -
Ինչպե՞ս ապրել, երբ կյանքդ մեկ օրում փլվում է. Արտակ Ալեքսանյան
2026/04/02/ 17:00 -
Թանգարանների աշխատողների ատեստավորումը կուղեկցվի աշխատավարձերի աճով
2026/04/02/ 16:58 -
2026-ի առաջին եռամսյակում հարկային մուտքերը կազմել են 643.4 մլրդ դրամ
2026/04/02/ 16:56 -
Ռուսաստանից բենզինի ներկրման խնդիրների մասին տեղեկություն չկա․ վարչապետ
2026/04/02/ 16:53 -
ԱՊՀ պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ ռազմական համակարգերի արդիականացումը
2026/04/02/ 16:17 -
Ալիևը հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման փուլերի մասին
2026/04/02/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS․ ՄԱՐՏԻ 31, 2026 Թ․