ՀՀ պետական պարտքն աճել է 1.21 մլրդ դոլարով՝ հասնելով 11.845 մլրդ դոլարի
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,794.86 մլն դրամ: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 608,194.6 մլն դրամով կամ 14.53%-ով։
Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 3.74%-ով կամ 94,986.1 մլն դրամով և կազմել 2,631,693.8 մլն դրամ, որից կառավարության պարտքը՝ 2,408,779.7 մլն դրամ (+3.84%) և Կենտրոնական բանկի պարտքը՝ 222,914.1 մլն դրամ (+2.74%):
Ինչ կայանում է ներքին պարտքին, ապա այն աճել է 31.1%-ով կամ 513,208.4 մլն դրամով և կազմել 2,163,166.1 մլն դրամ, որից Ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 1,946,895.8 մլն դրամ (+34.06%), Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 209,090.2 (+10.91%) և ներքին երաշխիքներ՝ 7,180.1 մլն դրամ (-21.67%):
Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2023թ.-ի դեկտեմբերի 31-ի 404.79 դրամ և 2022թ.-ի դեկտեմբերի 31-ի 393.57 դրամ փոխարժեքները, ապա կստանանք հետևյալ պատկերը։
2023թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.845 մլրդ դոլար: 2023թ.-ի սկզբից պետական պարտքն աճել է 1.21 մլրդ դոլարով կամ 11.35%-ով։ Հատկանշական է, որ միայն 2023թ.-ի դեկտեմբերի ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 638.1 մլն դոլարով։
Ինչ կայանում է արտաքին պարտքին, ապա այն աճել է 0.87%-ով և կազմել 6.5 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքն աճել է 27.47%-ով և կազմել 5.34 մլրդ դոլար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 3-ի կարևոր լուրերը
2026/05/03/ 20:20 -
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը