ԿԲ. Հայաստանում գնաճը միջնաժամկետում կկայունանա 4%-ի շուրջ
Լուրեր |
2023 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.6%: 12-ամսյա բնականոն գնաճը եւս նվազել է՝ կազմելով -0.4%:
ԿԲ-ից հայտնել են, որ 2023 թ-ի չորրորդ եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվությունը շարունակել է դանդաղել: Միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճային միջավայրը մեղմվում է եւ համաշխարհային գնաճը որոշակիորեն դանդաղում է: Այնուամենայնիվ, գործընկեր երկրներում աշխատաշուկայի դրական զարգացումները շարունակում են նպաստել պահանջարկի ընդլայնմանը: 2024 թ-ի սկզբին, Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումների սրմամբ պայմանավորված` արձանագրվել է էներգակիրների գների որոշակի աճ եւ ձեւավորվել են առաջարկի արժեշղթաների խաթարման ռիսկեր: Նման իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում աստիճանաբար կթուլացնեն զսպող դրամավարկային պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:
«Չորրորդ եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել է նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Արտաքին պահանջարկը որոշակիորեն դանդաղել է զբոսաշրջության աճի տեմպի նվազման հաշվին: Միաժամանակ, ներքին պահանջարկը շարունակում է մնալ բարձր՝ հիմնականում արտահայտվելով մասնավոր սպառման բարձր աճով: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների եւ նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայր: Վերջինս շարունակում է արտահայտվել նաեւ աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի եւ գնաճային սպասումների որոշակի նվազմամբ:
Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը: Խորհուրդը հետեւողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում եւ գնաճային սպասումների կայունացում: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետեւ աստիճանաբար կավելանա եւ միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որեւէ ուղղությամբ դրսեւորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի եւ կապահովի գների կայունության նպատակը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/04 22:00
Փետրվարի 4-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/04 19:19
Փետրվարի 4-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Կառավարությունը սահմանել է Սևանա լճում 2026 թվականի արդյունագործական որսի չափաքանակներն ու ժամկետները
2026/02/05/ 11:20 -
ԱՄՆ ընկերությունը սկսել է TRIPP ծրագրի տեղանքի ուսումնասիրությունը Հայաստանում
2026/02/05/ 11:14 -
Կառավարության նիստի օրակարգում 11 հարց է, որից 8–ը չի զեկուցվում. (ուղիղ)
2026/02/05/ 11:10 -
Փետրվարի 4-ի բիզնես լուրերը
2026/02/04/ 22:00 -
Փետրվարի 4-ի կարևոր լուրերը
2026/02/04/ 19:19 -
Աշխատանքային սխեմաներ, որոնք ժամանակն է վերանայել
2026/02/04/ 18:53 -
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը
2026/02/04/ 18:11 -
ԱՄՆ-ը ավարտել է Վենեսուելային նավթի վաճառքից ստացված 500 մլն դոլարի փոխանցումը
2026/02/04/ 17:12 -
Հայաստանում քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը գերազանցել է 400 հազարը
2026/02/04/ 17:09 -
ՊԵԿ-ը հիշեցնում է հատուկ հարկման համակարգերի ընտրության վերջնաժամկետը
2026/02/04/ 17:07
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները