Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով 4.25-4.50%: ԴՊՀ-ն սեպտեմբեր ամսից ի վեր տոկոսադրույքը նվազեցրել է 1 տոկոսային կետով։
Ռուսաստանի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 21%-ի մակարդակում: Որոշումն անսպասելի էր վերլուծաբանների համար, քանի որ կանխատվեսում էր տոկոսադրույքի բարձրացում մինչև 23% և ավելի։
Նոյեմբերին ԱՄՆ-ում սպառողական ծախսերն աճել են 0.4%-ով՝ պայմանավորված տարբեր ապրանքների և ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկով։ Անձնական սպառման ծախսերի գնաճի տեմպն աճել է 0.1%-ով՝ գրանցելով վերջին 6 ամիսների նվազագույն աճը։
Անգլիայի բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.75%: Բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեի ինը անդամներից միայն երեքն են կողմ քվեարկել տոկոսադրույքը 25 բազիսային կետով նվազեցնելու որոշմանը։
ԱՄՆ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները երեք շաբաթ անընդմեջ անկումից հետո աճել են և հավանաբար կշարունակեն աճել՝ պայմանավորված Դաշնային պահուստային համակարգի կողմից 2025թ.-ին տոկոսադրույքների ավելի քիչ կրճատումների կանխատեսմամբ։ 30 տարեկան հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը հասել է 6.72%-ի՝ նախորդ շաբաթած գրանցված 6.60%-ից հետո։
finarm.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Իդրամի, Մեդիամաքսի եւ «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ
2026/02/17/ 17:47 -
Evocabank: Excellence in Travel Segment Innovation
2026/02/17/ 17:36 -
Աշխատանքային միջավայրը ձևավորող 9 միտումներ 2026 թվականին․ տարածք և գաղափարներ
2026/02/17/ 17:06 -
Շարունակվում է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրի դիմումների ընդունումը
2026/02/17/ 16:53 -
Ռազմավարությունն ընդդեմ իրականության․ ճիշտ որոշում կայացնելու պահը բիզնեսում
2026/02/17/ 16:42 -
ՀՀ ԱՍՀ նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները
2026/02/17/ 15:49 -
Ով կգրավի Լուսինը․ Մասկն ու Բեզոսը մրցավազքի մեջ են մտել
2026/02/17/ 13:50 -
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11 -
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ NOR11-ը
2026/02/17/ 11:56 -
Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
2026/02/17/ 11:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․