Հայաստանի տնտեսության զարգացման կանխատեսումները մինչև 2026 թվական
Լուրեր |
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) 2026թ․–ին կանխատեսում է հայկական տնտեսության աճի տեմպերի նվազում՝ մինչև 5,6%։
«Հայաստանը զարմացնում է նրանով, որ փոփոխվող պայմաններին տնտեսական գորրծընթացների հարմարվելու ունակությունը շատ բարձր է։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունում գրանցվող ցնցումները շատ լուրջ են, հատկապես բացասական ցնցումները։ Բայց մենք տեսնում ենք, որ տնտեսական աճը մնում է բավականին բարձր մակարդակում», – ասաց ԿԶԵՀ գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր տնտեսագետ Սերգեյ Ուլատովը ԿԶԵՀ տարածաշրջանային տնտեսական զեկույցի ներկայացման ժամանակ։
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի տնտեսության աճի խոցելիությունը նման կոնյունկտուրային գործոնի կապակցությամբ շատ բարձր է։
«Միաժամանակ, ինչպես մյուս երկրներում, մենք ակնկալում ենք, որ այդ կոնյունկտուրային գործոնները կանցնեն։ Եվ ժամանակի ընթացքում տեղի կունենա Հայաստանի տնտեսական աճի տեմպերի կարգավորում և աստիճանական նվազում մինչև բալանսավորված մակարդակների։ Մենք կանխատեսում ենք, որ 2024թ․–ին աճի տեմպը կնվազի մինչև 6,3%, երբ ոսկու արտահանման հետ կապված կոնյունկտուրային գործոնները կանցնեն։ Եվ 2026թ․–ին ՀՆԱ–ի աճի տեմպը, մեր կանխատեսմամբ, կկազմի 5,6%։ Դա իրականում, միգուցե, մոտ է ներուժին, և այս ֆոնին կկարգավորվեն դրամավարկային և արտաքին պայմանները», – ասաց Ուլատովը։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
Հայաստանի տնտեսական աճը 2024 թվականի պետբյուջեում նախատեսված է 7 տոկոս։ ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին երկրի տնտեսական աճը կլինի 5,3-6,4 տոկոսի սահմաններում։
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսում է 2024 թվականին 5,7%, իսկ 2025 թվականին՝ 5,3%։ Համաշխարհային բանկն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,5 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,9 տոկոսով։ ԱՄՀ-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 5 տոկոս աճ։ ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 2024 թվականին 6,2%, իսկ 2025 թվականին՝ 4,8%։
ԱԶԲ-ի կանխատեսումները 2024 թվականի համար 5,7 տոկոս են, իսկ 2025 թվականի համար՝ 6 տոկոս: Fitch Ratings գործակալության կանխատեսման համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 6%, իսկ 2025 թվականին՝ 4,9%։ S&P-ն 2024 թվականին Հայաստանի տնտեսության համար կանխատեսում է 6,2 տոկոս աճ, իսկ ՄԱԿ-ն ակնկալում է, որ 2024 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5,2 տոկոսով, իսկ 2025 թվականին՝ 4,8 տոկոսով։
arka.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի համար ՀՀ-ում զինվորական կենսաթոշակ այլևս չի նշանակվի
2025/11/07/ 15:06 -
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` պատվաստումների թիվը կրկնակի աճել է. ԱՆ
2025/11/07/ 14:52 -
Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը
2025/11/07/ 13:37 -
Ամուսնությունները գերազանցել են ամուսնալուծություններին․ Վիճակագրական կոմիտեն նոր տվյալներ է ներկայացրել
2025/11/07/ 13:20 -
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
2025/11/07/ 13:06 -
Աշխատանքային ստաժի հաշվարկման կանոնները փոփոխվում են․ որոնք են հիմնական սկզբունքները
2025/11/07/ 12:22 -
Մարկ Ցուկերբերգը մասնավոր դպրոց է բացել իր դուստրերի համար և այն անվանել է իր հավի անունով
2025/11/07/ 12:12 -
TRIPP-ը անվանակոչվել է իմ պատվին, և ես շատ եմ գնահատում դա. Թրամփ
2025/11/07/ 11:52 -
Թրամփը թույլ չի տվել «ԼՈՒԿՕՅԼ»-ին վաճառել իր արտասահմանյան ակտիվները. ԱՄՆ Գանձապետարան
2025/11/07/ 11:29 -
Քանի զբոսաշրջիկ է Հայաստան եկել Թուրքիայից և Ադրբեջանից 2025-ի հունվար-սեպտեմբերին․ վիճակագրություն
2025/11/07/ 10:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ