Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց մեծ գումարի դիմաց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն
Լուրեր |
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որը վերաբերում էր զինվորական ծառայության ոլորտին, հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն։
Նախագծով առաջարկվում էր մի շարք փոփոխություններ իրականացնել՝ նպատակ ունենալով ավելացնել ժամկետային զինծառայողների թիվը։
Մասնավորապես՝ առաջարկվում էր բարձրացնել ծառայության սահմանային տարիքը, քրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելը, ինչպես նաև ծառայությունից խուսափած անձանց համար սահմանել կարճաժամկետ ծառայության հնարավորություն՝ վճարի դիմաց։
Բացի այդ, նախատեսվում էր բարձրացնել քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանված վճարը։
Պատգամավորը նշել էր, որ այս քայլերը կարող են նպաստել զորակոչի թվի աճին, ինչը իր հերթին հնարավորություն կտա կրճատել ծառայության ժամկետը և բարելավել պայմանները։
Սակայն ԱԺ աշխատակազմի փորձագիտական վարչությունը ներկայացրել է եզրակացություն, ըստ որի՝ մի շարք դրույթներ կարող են հակասել Սահմանադրությանը։
Կառավարությունը նույնպես չի աջակցել նախաձեռնությանը։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով՝ նման կարգավորումները չեն լուծի խնդիրը և կարող են ընդամենը ավելացնել գումարով ծառայությունից խուսափողների թիվը։
Քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները ևս քննադատել են նախագիծը՝ այն գնահատելով որպես սոցիալական անհավասարություն առաջացնող։
Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը չի ստացել հանձնաժողովի հավանությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/27 20:20
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/27 19:19
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 27-ի կարևոր լուրերը
2026/04/27/ 20:20 -
Ապրիլի 27-ի բիզնես լուրերը
2026/04/27/ 19:19 -
Gucci-ն վերաթողարկում է 90-ականների խորհրդանշական վերնաշապիկը. հայտնի է արժեքը
2026/04/27/ 18:10 -
Մոսկվայում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ
2026/04/27/ 17:54 -
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրների շարքում են
2026/04/27/ 17:51 -
Վանաձորի ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցի փոխանցման փորձ
2026/04/27/ 16:33 -
Մեկ շաբաթում՝ 502 դեպք․ ՆԳՆ 112 կենտրոնի տվյալները
2026/04/27/ 16:30 -
Միլիարդատերերի բունկեր․ որքան է կազմում տարեկան վճարը
2026/04/27/ 16:27 -
Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 7 նավ՝ ցածր ակտիվության ֆոնին
2026/04/27/ 16:26 -
Լոնդոնում պատրաստվել է ռեկորդային երկարությամբ տիրամիսու
2026/04/27/ 16:24
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 27, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 26, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 25, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․