Մայիս ամսվա գնային փոփոխությունները
Լուրեր |
Ոչ պարենային ապրանքների գներ
2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2024թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2024թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5-0.3%-ով, 2-ում գրանցվել է 0.2% և 0.3% գնաճ, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.5%-ով: 2024թ. մայիսին ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.3% և 0.1%-ով: 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 39.1% և դիզելային վառելիքի՝ 6.2% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.2% և 4.3%-ով:Ծառայությունների սակագներ
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. մայիսին 2023թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 2.3%-ով, իսկ 2024թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.3% գնանկում:
2024թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4-0.1%-ով: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով:Արտարժույթի շուկա
2024թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.8% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2024թ. մայիսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 4.1%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.9% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.0% նվազում: 2024թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 387.8 դրամ, ինչը 0.3%-ով գերազանցել է 2023թ. մայիսի համապատասխան ցուցանիշը (386.6 դրամ):Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մարտի 10-ի կարևոր լուրերը
2026/03/10/ 19:19 -
Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ ինչպես պաշտպանվել
2026/03/10/ 18:07 -
Հայաստանում կմեկնարկի կենսաչափական նոր համակարգի ներդրումը․ գրասենյակների թիվը կհասնի 23-ի
2026/03/10/ 17:29 -
Վարձակալության հարկերը կտրուկ աճել են․ թվային տվյալներ
2026/03/10/ 16:08 -
Պատերազմի նոր թիրախը՝ տվյալների կենտրոնները
2026/03/10/ 16:00 -
Եգիպտոսը մինչև 30%-ով բարձրացրել է վառելիքի գները
2026/03/10/ 15:53 -
Մեկ զանգ, արագ արձագանք․ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը գործում է բնականոն
2026/03/10/ 15:38 -
Թուրքիան Իրանին հայտնել է Թուրքիայի օդային տարածքի խախտման անթույլատրելիության մասին
2026/03/10/ 15:06 -
IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին
2026/03/10/ 14:38 -
60 մլն դրամի խախտումներ՝ 1 ամսում․ ՊԵԿ-ը ներկայացրել է ստուգումների արդյունքները
2026/03/10/ 14:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.