«Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ
Լուրեր |
Երրորդ տարին անընդմեջ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում կազմակերպվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի շրջանակում մեկ վայրում են հավաքվել Հայաստանի լավագույն գինեգործները, սոմելյեներ ու պարզապես գինեսերներ: Փառատոնի գլխավոր նպատակն աշխարհին հայ գինեգործների աշխատանքի ներկայացումն է, ինչպես նաև արտահանման խթանումն ու միջազգային հարթակներում տեղական արտադրանքի ներկայացումը, տուրիզմի զարգացումը:
«Արդեն 3-րդ տարին է, որ օժանդակում ենք «Երևանի գինու օրեր» միջոցառման կայացմանը։ Այս փառատոնը մեր մայրաքաղաքի համար յուրահատուկ տոնի է վերածվել, որը թույլ է տալիս նաև ներկայացնելու մեր գործընկերոջը՝ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը: Նմանատիպ միջոցառումներն օժանդակում են փոքր և միջին արտադրողներին, որպեսզի մուտք գործեն շուկա և իրենց արտադրանքը ներկայացնեն»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:
«Անցյալ տարվա համեմատ այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի։ 2019թ.-ից Ակբա բանկը «Երևանի գինու օրերի» կողքին է ու այդ գործընկերությունը վերածվել է ընկերության։ Մենք հասկանում ենք ինչ կարևոր նպատակի շուրջ ենք աշխատում։ Կարող ենք ասել, որ այս համագործակցության շնորհիվ է նաև, որ «Երևանի գինու օրերն» այսքան մասշտաբային են»,– նշել է
«ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը: Հայաստանում գյուղատնտեսության, գինեգործության և տուրիզմի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Ակբա բանկի համար: 2023թ.-ին փառատոնն ունեցել է 120․000 այցելու. ամեն տարի մասնակիցների քանակը ավելանում է շուրջ 30%-ով: «Երևանի գինու օրեր» փառատոնին մասնակցելու են գալիս ԱՊՀ-ից, եվրոպական երկրներից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից և բազմաթիվ այլ երկրներից։
https://youtu.be/LtsQ1xdmZpw
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․