ՎԶԵԲ-ն իր 2024թ-ի Տարեկան հանդիպումը և Գործարար համաժողովն անցկացնում է Հայաստանում
Լուրեր |
Երևանն առաջին անգամ է հյուրընկալում նման միջոցառում։ Բաժնետերերը Բանկի նախագահ կընտրեն առաջիկա չորս տարիների համար։ Հաջորդ շաբաթ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկն (ՎԶԵԲ) իր 33-րդ Տարեկան հանդիպումը և Գործարար համաժողովը կանցկացնի Երևանում (Հայաստան)՝ «Միասին ազդեցություն ապահովելով» կարգախոսի ներքո։
Միջոցառումը Հայաստանում անցկացված ամենամեծը կլինի իր տեսակի մեջ, իսկ վայրի ընտրությունը խորհրդանշում է ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը երկրին և կովկասյան տարածաշրջանին: Եռօրյա հանդիպմանը, որը բացումը կկայանա երեքշաբթի օրը՝ մայիսի 14-ին, կմասնակցեն ՎԶԵԲ-ի կողմից սպասարկվող բոլոր տարածաշրջանների պետական պաշտոնյաները, ֆինանսական և կորպորատիվ ղեկավարները, ձեռնարկատերերը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները:
Կառավարիչների խորհրդի փոխնախագահը՝ Լիտվայի ֆինանսների նախարար Գինտարե Սկայստեն և ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոն ևս ելույթներով հանդես կգան նիստի շրջանակներում, որը կանցկացվի Երևանի Օպերայի թատրոնում։
Մայիսի 16-ին՝ հինգշաբթի օրը, կառավարիչները կընտրեն Նախագահ, ով Բանկը կղեկավարի հաջորդ չորս տարիների ընթացքում։ Տկն․ Ռենո-Բասսոն այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել է Բանկի 2020թ-ի տարեկան հանդիպման շրջանակներում, և վերջինիս պաշտոնավարման ներկայիս ժամկետը լրանում է։
Տկն․ Ռենո-Բասսոն այս տարի պաշտոնում համար առաջադրված միակ թեկնածուն է։ Ընտրությունն ապահովելու համար թեկնածուներին անհրաժեշտ է թե՛ կառավարիչների ընդհանուր թվի, թե՛ անդամների ընդհանուր թվի ձայների կրկնակի մեծամասնությունը:
Կառավարիչները նաև քննարկումներ կսկսեն Բանկի հաջորդ «ճանապարհային քարտեզի»՝ Ռազմավարական և կապիտալի շրջանակի շուրջ, որով կսահմանվեն առաջնահերթությունները 2026-2030թթ․ ժամանակահատվածի համար։
Գործարար համաժողովին բազմազան թեմաներ կքննարկվեն, որոնց շրջանակներում՝ տարածաշրջանային կապակցվածությունը և արժեշղթաները, ֆինտեխը, արհեստական բանականությունը և կիբեռանվտանգությունը, էներգաանվտանգությունը և վերականգնվող էներգետիկան, Ուկրաինայի պատերազմով պայմանավորված մարտահրավերները, թվայնացումը զարգացող շուկաներում և ֆինանսական ծառայությունների մեծ հասանելիությունը։
Նրանք, ովքեր չեն կարողանա հաջորդ շաբաթ Երևան գալ՝ միջոցառումներին ներկա գտնվելու համար, կկարողանան միջոցառումների մեծ մասին հետևել առցանց եղանակով, ուղիղ եթերում:
Պանելային քննարկումների հրավիրյալ բանախոսներն են՝ «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Meridiam»-ի գործադիր տնօրեն Թիերի Դոն, Մարտին Վուլֆը FT-ից, Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ռանիա Ալ-Մաշաթը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, քաղաքագետ Մելանի. Գարսոն, Կալիֆորնիայի համալսարանական քոլեջի պրոֆեսոր, պատմաբան Հարոլդ Ջեյմսը և ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի օգնական Ալեքսիա Լաթորթյուն:
Մայիսի 15-ին Բանկը նաև կհրապարակի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների զեկույցը, որով կներկայացվեն մակրոտնտեսական վերջին կանխատեսումները Բանկի տարածաշրջանների համար։ Հայաստանի Գործարար համաժողովի ամենավառ իրադարձություններից մեկը կլինի «Հայաստանի ներդրումային հեռանկարներին» նվիրված նիստը, որը կանցկացվի նույն օրը։
Վերջին հինգ տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը երկրում կատարել է 640 միլիոն Եվրոյի ներդրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը և գյուղական շրջաններում թվայնացմանը։ Մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում ներդրել է 2․1 մլրդ Եվրոյից ավելի գումար՝ 210 ծրագրերի շրջանակներում։
b24.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
2025/12/08/ 16:54 -
Դեպքը տեղի է ունեցել զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում. ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին
2025/12/08/ 15:49 -
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2025 թվականի նոյեմբերին
2025/12/08/ 14:57 -
Վրաստանը համաձայնել է նավթամթերքի մեկանգամյա անվճար տարանցման Ադրբեջանից Հայաստան
2025/12/08/ 14:46 -
Թրամփը նամակ է հղել Փաշինյանին. ինչ է ասել ԱՄՆ նախագահը
2025/12/08/ 14:42 -
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի hellobitamh.com և hellobitarmenia.com կայքերի գործունեությունը
2025/12/08/ 14:41 -
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
2025/12/08/ 13:19 -
Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
2025/12/08/ 13:02 -
«ՏաԹեւեր»-ը չորրորդ անգամ արժանացել է World Travel Awards մրցանակին
2025/12/08/ 12:44 -
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
2025/12/08/ 11:50
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 2025 Թ․
Ucom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․