100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
Լուրեր |
Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում։
Ծրագրի հիմնական առավելությունները․
• Ֆինանսավորման հեշտ հասանելիություն․ տրամադրվող միջոցներով ՓՄՁ-ները հնարավորություն կստանան համալրել շրջանառու միջոցներն ու ընդլայնել բիզնեսը։
• ԵՄ աջակցություն․ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (EFSD+ ծրագիր) ֆինանսական երաշխիքների ներքո։
Նոր համաձայնագիրը Լոնդոնում ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը։
«Ակբա բանկը և ՎԶԵԲ-ը համագործակցության երկար տարիների փորձ ունեն, և փոխադարձ վստահությամբ զարգացնում ենք մեր գործընկերությունը։ Լոնդոնում ստորագրված համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում հատկապես փոքր և միջին բիզնեսի համար։ Ուրախ եմ, որ Ակբա բանկը Հայաստանում շարունակում է նպաստել ֆինանսավորման լուծումների զարգացմանը, որոնք ունեն իրական և տեսանելի ազդեցություն մեր տնտեսության վրա»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ուրախ ենք Ակբա բանկի հետ ստորագրել երաշխիքային այս նոր համաձայնագիրը՝ մեր հիմնական գործընկեր Եվրոպական միության աջակցությամբ։ Մենք հավատարիմ ենք մնում մասնավոր բիզնեսի աճի և կայունության խթանմանը՝ բարելավելով փոքր և միջին ձեռնարկությունների հասանելիությունը ֆինանսներին, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժն է։ Նորարարական ֆինանսական գործիքների միջոցով մենք նպաստում ենք երկրի տնտեսական դիմակայունությանը և զարգացմանը։ Ընկերությունների մրցունակության բարձրացումը և ֆինանսական հատվածի միջոցով ռիսկերի բաշխման գործիքների կիրառումը Հայաստանում ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահերթություններից են»,- նշել է ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով գործադիր տնօրեն Ֆրանսիս Մալիժը։
Ակբա բանկը Հայաստանի տնտեսության առաջատար ֆինանսավորողներից մեկն է և երկրի գյուղատնտեսական ոլորտի ֆինանսավորման առաջատարներից մեկը։ Բանկը անընդհատ ընդլայնում և զարգացնում է ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական կայունությանը և զարգացմանը։ Ակբա բանկը Հայաստանի առաջին լիզինգային ընկերության՝ Ակբա Լիզինգի հիմնադիրն ու 100% բաժնետերն է, ինչպես նաև Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի հետ համատեղ Հայաստանում հիմնադրել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը։ Ակբա բանկը գործում է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 66 մասնաճյուղ և ավելի քան 5000 բաժնետեր։
ՎԶԵԲ-ը Հայաստանի խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, որն իրականացրել է շուրջ 3 միլիարդ եվրոյի ներդրում երկրի 243 ծրագրերում, ընդ որում՝ այդ ներդրումների մեծ մասն ուղղվել է մասնավոր հատվածին։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
2026/05/07/ 17:05 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/07/ 16:59 -
Ուշադրություն վարորդներին. Մայիսի 8-ից Երևանի մի շարք փողոցներում կանգառն արգելվելու է
2026/05/07/ 16:58 -
2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/05/07/ 16:52 -
15 փաստ փոքր բիզնեսի կառավարման մասին, որոնք 2026 թվականին մնացել են նույնը, ինչ 2006-ին
2026/05/07/ 16:52 -
Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար
2026/05/07/ 16:39 -
Զգուշացում դպրոցներին. ԿԳՄՍ նախարարության անունից կեղծ նամակներ են տարածվում
2026/05/07/ 16:37 -
Ռուբիոն մեկնում է Վատիկան՝ «հանգցնելու» Թրամփի և Լևոն XIV-ի միջև բռնկված կրակը
2026/05/07/ 16:30 -
100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ
2026/05/07/ 16:22 -
Որքան գումար է հատկացվել Հայաստանում գինու մրցույթ անցկացնելու համար․ 5 կարևոր լուր՝ Կառավարությունից
2026/05/07/ 16:05
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
AmCham Armenia․ տարեկան ժողով ու նոր ղեկավար կազմ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․