2026թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի ապրիլ ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 1206 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 62 գործարք՝ ավելի քան 224 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 195% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան    235 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1732 գործարք՝ ապրիլի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 204 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է շուրջ 5915 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 470 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 287%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 170 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 18.1 մլրդ ՀՀ դրամ: Ապրիլ ամսին կնքվել է 200 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 221%-ով։

Ապրիլին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 5 գործարք՝ շուրջ 364 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել է 37075-ից 3765 դրամի միջակայքում։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում: