Արաքսի ավազը՝ գիտական հսկողության տակ. Կառավարությունը 25,2 մլն դրամ է հատկացրել նոր նախագծերի մշակման համար

Այս նախաձեռնությունը նպատակ ունի վերջ դնել տարերային արդյունահանմանը և ներդնել հստակ չափանիշներ։

ՀՀ կառավարությունը մայիսի 7-ի նիստում որոշում է կայացրել հատկացնել 25,2 մլն դրամ՝ Արաքս գետի ավազանից շինարարական ավազի արդյունահանման նախագծա-հաշվարկային փաստաթղթերի մշակման համար։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի վերջ դնել տարերային արդյունահանմանը և ներդնել հստակ չափանիշներ։

Ըստ որոշման հիմնավորման՝ գիտական մոտեցումը թույլ կտա ոչ միայն բավարարել շինարարական ավազի աճող պահանջարկը, այլև կանխել գյուղատնտեսական հողերի դեգրադացիան ու ապահովել ջրային համակարգերի անխափան աշխատանքը։ Սա ռազմավարական քայլ է՝ ուղղված Հայաստանի բնական պաշարների կայուն օգտագործմանը։