Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Ինչպես պետք է առցանց դիմում ներկայացնել 40+10 հազար դրամ սոցիալական աջակցություն ստանալու համար. ուղեցույց

Նյմ 9, 2023 13:42
156

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի համար նախատեսված 40+10 հազար աջակցության ծրագրի շրջանակում նոյեմբեր և հաջորդող ամիսների համար անհրաժեշտ է մուտագրել դիմում www.socservice.am կայքում՝ «Առցանց դիմումներ» ենթաբաժնի՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառում» կոճակով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմումի մուտքագրման քայլերի հաջորդականության ուղեցույց է մշակել, ստորև ներկայացնում է ejc.am-ը:

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://rent.socservice.am

ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի համարը, օրինակ՝ հանրային ծառայությունների համարանիշը։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։

ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։

ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։

ՔԱՅԼ 5․ «Կոմունալ ծառայություն» հատվածում անհրաժեշտ է գրել Հայաստանի էլեկտրական ցանցերի բաժանորդային համարը (բաղկացած 7 նիշից)։ Ապա պետք է նշել՝ կա արդյոք նույն հասցեում բնակվող այլ անձ, թե՞ ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է սեղմել «Հաջորդ» կոճակը։ «Ոչ» արժեքի դեպքում՝ անհրաժեշտ է անցնել Քայլ 7-ին։

ՔԱՅԼ 6․ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել «Ընտանիքի անդամների տվյալները»՝ նույն սկզբունքով։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր (դիմողի) նկատմամբ (այսինքն՝ նշված գործողության վերևում ներկայացված անձը դիմողի զավակն է, ծնողը, թե այլ անձ)։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։ ՔԱՅԼ 7․ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «համաձայն եմ» կամ «համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Ես և իմ ընտանիքի անդամները համաձայն ենք ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։

ՔԱՅԼ 8․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ անչափահաս երեխայի համար դիմումը պետք է լրացնի ծնողը (խնամակալը կամ հոգաբարձուն) *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է Նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։