Ի ՞նչ է սպասվում 14.08.23-ին
Լուրեր |
????Ի ՞նչ է սպասվում 14.08.23-ին
⚡️Գործակարգավարական խորհրդակցություն քաղաքապետարանում
Քաղաքապետարան: Գործակարգավարական խորհրդակցություն: 14.08.2023, 09:30
⚡️Գենդերային բաղադրիչը ներառական կրթության համատեքստում
Օգոստոսի 14–ին՝ 11-ին, «Քաղաքացիական կրթության Քարավան» ծրագիրն ուղևորվում է Գավառ։ Օտարերկրյա և տեղացի փորձագետները իրականացնելու են ինտերակտիվ դասընթաց՝ «21-րդ դարի կրթություն․Գենդերային բաղադրիչը ներառական կրթության համատեքստում» թեմայով:
⚡️Էնդոդոնտիկ բուժման բարդություններ
Օգոստոսի 14-15–ին՝ ժամը` 16-20–ը, «Մեդիտրինա» ուսումնական կենտրոնում կանցկացվի «Էնդոդոնտիկ բուժման բարդություններ» գիտագործնական դասընթացը: Օգոստոսի 14-ին տեղի կունենա դասընթացի թեորետիկ հատվածը, իսկ 15-ին` գործնական աշխատանքները: Դասընթացը կվարի ստոմատոլոգ Մերի Սահակյանը:
⚡️ԱՄՆ կրթական համակարգ, ընդունելության պայմաններ և կրթաթոշակի հնարավորություն
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18-ին, այցելեք մեր գրասենյակ (Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, Ամիրյան փող․ 4/7) խմբային խորհրդատվությանը մասնակցելու։ Սա շատ լավ հնարավորություն է ծանոթանալ ԱՄՆ կրթական համակարգին, ընդունելության պայմաններին և կրթաթոշակի հնարավորություններին։
⚡️Դիմակայուն Երևան. Ինչպե՞ս ունենալ անվտանգ քաղաք
Օգոստոսի 14-ին լրանում է Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի մեկ տարին։ Ի՞նչ անել, որ Երևանում բացառվեն այդպիսի դեպքերն ու ծանր հետևանքներով աղետները և ինչպե՞ս ունենալ դիմակայուն քաղաք։ Օգոստոսի 14-ին՝ ժամը 19–ին, Բաղրամյան 6
⚡️Լիանա Կարապետյանի «Ապրումների սրճարանը» գրքի շնորհանդես-նախավաճառք
Օգոստոսի 14–ին, ժամը 16–ին, Շիրակի մարզային գրադարանում տեղի կունենա Լիանա Կարապետյանի «Ապրումների սրճարանը» գրքի շնորհանդես-նախավաճառքը։ Գրքի արժեքը` 3000 դրամ
⚡️«Կարմեն» ներկայացումը «Թատրոն Տանիքում»-ի բեմում
«Կարմեն» ներկայացումը «Թատրոն Տանիքում»-ի բեմում։ Ներկայացումից առաջ Տանիքում վայելելու ենք ներկայացման թեմատիկայով կենդանի երաժշտություն և ջերմացնող գինի։ Հասցեն՝ Հալաբյան 22/5 /ՍԱՍ Պլազա/: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․