Apple-ը ներկայացրել է Vision Pro-ն՝ խառը իրականության սարքը
Լուրեր |
Apple ընկերությունը, երեկ տեղի ունեցած Apple WWDC միջոցառման ժամանակ, ներկայացրել է Vision Pro խառը իրականության սարքը, որը համատեղում է լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) առանձնահատկությունները: Նորույթը բավական հետաքրքիր բնութագրեր ունի և բավական թանկ արժե,- գրում է News.am Tech-ը։
Նորույթը առաջին հերթին ներկայանում է որպես լրացված իրականության սարք, սակայն այն թույլ է տալիս ամբողջությամբ անցնել եռաչափ վիրտուալ իրականության ռեժիմին՝ հատուկ անալոգային անիվի միջոցով, որը նման է Apple Watch-ի անիվին: Vision Pro-ն չի ներառում ֆիզիկական կարգավորիչներ: Հավելվածների միջև ամբողջ կառավարումն ու շարժումն իրականացվում է հայացքի, ժեստերի, ինչպես նաև ձայնային հրամանների միջոցով:
Սարքն ունի հինգ սենսոր, 12 տեսախցիկ և էկրան, համալրված է ակտիվ հովացման համակարգով և ներկառուցված Audio Pods-ով՝ ձայնի տարածման աջակցությամբ և աշխատում է հատուկ այս սարքի համար ստեղծված visionOS օպերացիոն համակարգով։
Zeiss ընկերությունը ականջակալի համար մշակել է հատուկ մագնիսական օպտիկական բարձիկներ, որոնք ամրացված են ականջակալին, ինչի շնորհիվ սարքը կարող են օգտագործել նաև ակնոց կրող մարդիկ։
Apple Vision Pro-ն ունի արտաքին լարով մարտկոց, որը կարելի է կրել գոտու հատվածում կամ դնել գրպանը: Մեկ լիցքավորմամբ սարքն աշխատում է մինչև երկու ժամ։ Ցանկության դեպքում այն կարող է միացված լինել էլեկտրամատակարարմանը:
Նորույթի հետաքրքիր առանձնահատկությունը EyeSigh արտաքին թվային էկրանն է, որը կցուցադրի օգտատիրոջ աչքերը, ինչը շրջապատի մարդկանց թույլ կտա հասկանալ, թե արդյոք օգտատերը գտնվում է վիրտուալ իրականության մեջ։
Նորույթն ունի տպավորիչ բնութագրեր. iPhone-ի էկրանի մեկ պիքսելի տարածքում Vision Pro-ի էկրանը տեղավորում է 64 պիքսել: Դրա շնորհիվ էկրանի վրա, որը բաղկացած է երկու վահանակից (մեկական յուրաքանչյուր աչքի համար) ցուցադրվում է 23 միլիոն պիքսել։ Նորույթն աջակցում է 4K-ից ավելի բարձ լուծաչափ և ունի HDR-ի աջակցություն:
Սարքն օգտագործում է երկու պրոցեսոր։ Հիմնական չիպը M2 է: Դրան ուղեկցում է R1 օժանդակ պրոցեսորը, որը պատասխանատու է 12 տեսախցիկի, հինգ սենսորների և վեց միկրոֆոնների աշխատանքի համար։ M2 չիպը պատասխանատու է Vision Pro-ի կատարողականության համար, R1-ը՝ AR կամ VR գործառույթների համար,- մանրամասն՝ այստեղ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․