Wildberries-ը կնվազեցնի միջնորդավճարը Հայաստանում էլեկտրոնիկա վաճառողների համար
Լուրեր |
Մայիսի 24-ից Wildberries առցանց խանութը կնվազեցնի սեփական առևտրային միջնորդավճարը տեղական ձեռնարկատերերի համար, որոնք առցանց հարթակում կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա են վաճառում են։ Այսուհետ այս ապրանքների համար նվազագույն միջորդավճարը կկազմի 2%,- գրում է News.am Tech-ը։
Ինչպես տեղեկացնում է առցանց խանութի մամուլի ծառայությունը, էլեկտրոնիկայի ցանկը ներառում է՝ ռոբոտ-փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսոլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք: Որոշակի կատեգորիաներում, օրինակ, նոութբուքների և սմարթֆոնների վաճառքի դեպքում նվազագույն միջնորդավճարը կսկսվի 3%-ից՝ անկախ վաճառվող մոդելից։
Ընկերության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ այս միջոցը հայ ձեռներեցներին թույլ կտա նվազեցնել շուկայում առցանց բիզնես անելու իրենց ծախսերը: «Արդյունքում նրանք կկարողանան ընդլայնել երկրի բնակիչների համար մատչելի գնով տեխնիկայի և էլեկտրոնիկայի տեսականին այն սեգմենտում, որտեղ ներկայումս գնորդների համար առաջարկների ամենամեծ պակասն է զգացվում: Ի վերջո, դա վաճառողներին թույլ կտա բարձրացնել հաճախորդների հավատարմությունը և ավելացնել իրենց եկամուտը»,- ասվում է Wildberries-ի տարածած հաղորդագրությունում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/01 22:00
Ապրիլի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/01 19:19
Ապրիլի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 1-ի կարևոր լուրերը
2026/04/01/ 22:00 -
Ապրիլի 1-ի բիզնես լուրերը
2026/04/01/ 19:19 -
ԵՄ և ԵԱՏՄ անդամակցությունը համատեղելի չէ. վարչապետ
2026/04/01/ 19:10 -
Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից
2026/04/01/ 18:16 -
Հանցագործությունների վիճակագրությունը Հայաստանում՝ 2025 թվականին
2026/04/01/ 17:57 -
IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակին
2026/04/01/ 17:36 -
Ինչ հարցեր են քննարկվել Սահմանադրական բարեփոխումների նիստում
2026/04/01/ 16:46 -
Leasing Expo 2026․ Լիզինգը՝ որպես բիզնեսի իրական աճի գործիք
2026/04/01/ 16:26 -
Իրանական հարվածների պատճառով Քուվեյթի ազգային բանկը կփակի իր կենտրոնական գրասենյակը. հնարավոր ազդեցությունը
2026/04/01/ 16:19 -
Եվրահանձնաժողովը առաջարկել է Ուկրաինային հատկացնել 45 մլրդ եվրո
2026/04/01/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS․ ՄԱՐՏԻ 31, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 30, 2026 Թ․