Ինչպես կոտրել տեղում «դոփելու» շղթան, և կառուցել ձեր հաջողությունը
Լուրեր |
Շատերը ծնվում են առանց ֆինանսական կամ սոցիալական առավելությունների, սակայն իրական հաջողությունը կախված չէ միայն մեկնարկային պայմաններից։ Ձեր ապագան կախված է այն որոշումներից, որոնք կայացնում եք հենց հիմա։ Եթե ուզում եք վերցնել ձեր ճակատագիրը ձեր ձեռքում, ապա անհրաժեշտ է ձևավորել ճիշտ մտածելակերպ և հետևել արդյունավետ քայլերի։
1․ Դադարեք բողոքել և ընդունեք իրականությունը
Ֆինանսական դժվարությունները շատերի իրականությունն են, սակայն բողոքելը ոչինչ չի փոխի։ Պատմությունը լի է օրինակներով, երբ մարդիկ զրոյից են սկսել ու հասել մեծ բարձունքների։ Կարևորն այն է, որ ընդունեք ձեր իրավիճակը և սկսեք գործել՝ առանց ավելորդ խղճահարության։
2․ Դարձեք անկախ
Հաջողության գլխավոր գրավականներից մեկը անկախությունն է՝ թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական։ Հույս դնել մեկ ուրիշի վրա՝ ռիսկային որոշում է։ Կայուն ապագա ունենալու համար կարևոր է ինքնուրույն լինել, աշխատել և զարգացնել այն հմտությունները, որոնք կօգնեն ձեզ հասնել ձեր նպատակներին։
3․ Սովորեք ասել «ոչ»
Ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է։ Եթե այն վատնում եք անօգուտ ծանոթությունների, դատարկ խոսակցությունների կամ պարտադրանքների վրա, ապա խոչընդոտում եք ձեր սեփական առաջընթացին։ Սովորեք սահմաններ դնել, պաշտպանել ձեր ժամանակն ու էներգիան։
4․ Վերածեք ինքնակրթությունը առաջնահերթության
Հեշտ ուղիներ փնտրելու փոխարեն՝ կենտրոնացեք գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման վրա։ Ներդրումները ձեր մեջ՝ կրթություն, մասնագիտական զարգացում, հմտությունների կատարելագործում, անպայման արդյունք կտան։ Որքան շուտ դառնաք ձեր ոլորտի մասնագետ, այնքան արագ կկարողանաք վաստակել։
5․ Վերահսկեք ձեր մտածելակերպը
Ֆինանսական և անձնական աճի ամենամեծ խոչընդոտներից մեկը աղքատության հոգեբանությունն է։ Եթե ձեր որոշումները հիմնված են միայն հույզերի, վախերի կամ շրջապատի կարծիքի վրա, ապա դժվար կլինի առաջ շարժվել։ Սովորեք հաշվարկել, լինել սառնասիրտ և ռացիոնալ։
6․ Առաջին հերթին՝ կայուն եկամուտ
Հաջողության հասնելու համար նախ պետք է ապահովել կայուն եկամուտի աղբյուր։ Այնուհետև անհրաժեշտ է խնայել, որպեսզի կարողանաք ներդրումներ անել ձեր ապագայի համար։ Միայն այս փուլերը հաղթահարելուց հետո կարելի է կենտրոնանալ ձեր երազանքների իրագործման վրա։
7․ Ձեր միջավայրը կարևոր է
Շրջապատի ազդեցությունը երբեք չպետք է թերագնահատել։ Եթե ձեր շրջապատում մարդիկ միայն բողոքում են կյանքից, նրանք կամա թե ակամա ձեզ հետ կքաշեն։ Փորձեք շրջապատվել նրանցով, ովքեր մտածում են զարգացման, հնարավորությունների և նոր եկամուտների մասին։
8․ Ստեղծեք ձեզ համար սրժեքավոր նպատակ
Եթե ուզում եք հաջողության հասնել, կարևոր է ձգտել լավագույնին։ Միջակությունը երբեք չի բերում ֆինանսական ապահովություն, հաջողություն կամ կայունություն։ Ձեր ոլորտում պետք է դառնաք լավագույններից մեկը, որպեսզի լինեք պահանջված և արժանանաք վարձատրության, որը կպատկերացնեք։
9․ Մշակեք ուժեղ մտածելակերպ
Աշխարհը չի խնայում թույլերին։ Եթե դուք չթելադրեք պայմանները, ապա ձեզ համար դրանք կթելադրեն ուրիշները։ Հստակ որոշեք, թե ինչ ուղի եք ընտրում՝ լինել առաջնորդ, թե ենթարկվող։ Հաջողության ճանապարհին կարևոր է լինել հաստատակամ, վճռական և անսասան։
***
Կյանքը չի սպասում, և յուրաքանչյուր անցած օր ձեր ապագայի հնարավորություններից մեկն է, որը կարող է բաց թողնվել։ Եթե չսկսեք փոփոխությունները հենց այսօր, ապա 10 տարի անց կարող եք ափսոսալ՝ տեսնելով, թե ինչպես են ուրիշները առաջ գնացել, մինչ դուք նույն կետում եք մնացել։
Սկսեք գործել հիմա՝ առանց արդարացումների ու վախերի։ Ձեր հաջողությունը միայն ձեր ձեռքերում է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպես սովորել տեսնել հնարավորություն այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են խնդիր
2025/11/11/ 19:00 -
Մի՛ հետևեք բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին. ՆԳՆ-ն զգուշացնում է
2025/11/11/ 17:48 -
Ամփոփվեց «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնության կրթության աջակցության ծրագիրը
2025/11/11/ 17:21 -
Տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2025/11/11/ 15:54 -
Ռուսաստանցիներին սկսել են տուգանել Telegram-ի ալիքներին բաժանորդագրվելու համար
2025/11/11/ 15:45 -
Հայաստանում ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի վաճառքի, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ծավալներն ավելացել են 7 տոկոսով
2025/11/11/ 15:41 -
Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը
2025/11/11/ 15:37 -
Idram Junior-ցիները ստացան մրցանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
2025/11/11/ 15:21 -
Հայաստանը որոշել է խստացնել սահմանային հանքերում գործողությունների նկատմամբ վերահսկողությունը
2025/11/11/ 14:40 -
Ինչու՞ է ցորենի փոխարեն անասնակեր եկել Հայաստան. Փոխնախարարի պարզաբանումը
2025/11/11/ 13:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ