Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-մարտ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեի 524,983.1 մլն դրամ եկամուտների 95.35%-ը կամ 500,607.7 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա՝ ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել 0.78%-ով և կազմել` 164,306.60 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 7.38%-ով և կազմել` 30,117.90 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 30.11%-ով և կազմել` 50,762.80 մլն ՀՀ դրամ։ Պետական տուրքի ծավալները աճել են 18.71%-ով և կազմել՝ 14,924.70 մլն ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ծավալներն աճել են 9.70%-ով և կազմել` 17,852.30 մլն ՀՀ դրամ։ Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները աճել են 20.75%-ով և կազմել` 12,800.60մլն ՀՀ դրամ։ Շրջանառության հարկի ծավալներն աճել են 16.45%-ով և կազմել` 15,106.60 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 13.26%-ով և կազմել` 150,558.00 մլն ՀՀ դրամ։ Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 20.33%-ով և կազմել` 25,739.30 մլն ՀՀ դրամ։ Այլ հարկերի ծավալներն աճել են 5.55%-ով և կազմել` 18,448.00 մլն ՀՀ դրամ։ Հարկերի անցումային գերավճարների ցուցանիշը կազմել է -9.1 մլն ՀՀ դրամ։ Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2024թ. հունվար-մարտ