Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2024 թ.-ի օգոստոս ամսվա տվյալները
Լուրեր |
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 45.5 մլրդ ՀՀ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է ավելի քան 9․3 մլրդ ՀՀ դրամ։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 49 գործարք:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի օգոստոս ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33․4%-ով և կազմել է ավելի քան 566 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 4.18 մլրդ դրամ, որը աճել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 70%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 391 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 121։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 8․2 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 258%-ով: Օգոստոսին կնքվել է 61 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է մոտ 154 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 325 մլրդ դրամ, որն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ 3․81%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 96 գործարք։
Արտարժույթի շուկա
Օգոստոսին արտարժույթի հարթակում կնքվել է արտարժույթի 4 գործարք ավելի քան 660 մլն ՀՀ դրամ ծավալով։Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/02 22:00
Ապրիլի 2-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/02 19:19
Ապրիլի 2-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 2-ի կարևոր լուրերը
2026/04/02/ 22:00 -
Ապրիլի 2-ի բիզնես լուրերը
2026/04/02/ 19:19 -
Համայնքային հողերի օտարումը կիրականացվի միայն էլեկտրոնային աճուրդով
2026/04/02/ 17:56 -
Նորարարությունը սկսվում է քեզնից. ինչպես զարգացնել գործնական ստեղծարարությունը
2026/04/02/ 17:18 -
Ինչպե՞ս ապրել, երբ կյանքդ մեկ օրում փլվում է. Արտակ Ալեքսանյան
2026/04/02/ 17:00 -
Թանգարանների աշխատողների ատեստավորումը կուղեկցվի աշխատավարձերի աճով
2026/04/02/ 16:58 -
2026-ի առաջին եռամսյակում հարկային մուտքերը կազմել են 643.4 մլրդ դրամ
2026/04/02/ 16:56 -
Ռուսաստանից բենզինի ներկրման խնդիրների մասին տեղեկություն չկա․ վարչապետ
2026/04/02/ 16:53 -
ԱՊՀ պաշտպանության նախարարները քննարկել են համատեղ ռազմական համակարգերի արդիականացումը
2026/04/02/ 16:17 -
Ալիևը հայտնել է «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման փուլերի մասին
2026/04/02/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 31, 2026 Թ.
ՓՈՂ NEWS․ ՄԱՐՏԻ 31, 2026 Թ․