Tether-ը և Adecoagro-ն Բրազիլիայում կմեկնարկեն բիթքոյն մայնինգ
Էկոնոմիկայի նախարարությունը 50 հազար եվրո է վճարել Wizz Air–ին գովազդի համար․ Sputnik
BRICS–ի քաղաքականությանն աջակցող երկրներին Թրամփը սպառնացել է լրացուցիչ 10% մաքսատուրքերով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Հայաստանի համախառն արտահանումը կազմում է համաշխարհայինի ընդամենը 0,05%-ը
2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 12.23%-ով
Պակիստանում 10 օրում մուսոնային անձրևներից 66 մարդ է զոհվել, 127-ը՝ վիրավորվել
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է
Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg

ՀՀ–ն հաստատեց ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման միասնական համակարգի համաձայնագիրը

Մյս 2, 2024 13:17
132

Հանձնաժողովը կվարի կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստր, որը ներառելու է այնպիսի ապրանքներ, որոնց արտահանման ժամանակ պահանջվելու է ծագման հաստատում: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացմանը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայում: Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգը։

«Հիմնական նպատակն է համակարգել և միավորել 3–րդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետություններից երրորդ երկրներ (որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները) արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ։ Այդ կանոնները կիրառվելու են անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրելու համար, որոնք հետագայում օգտագործվելու են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից՝ մի շարք երրորդ երկրներ ներմուծելիս իրենց ապրանքների ծագումը հաստատելու համար:

Համաձայնագրի դրույթներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է հատուկ կանոններ սահմանելու լիազորություն, որոնք կիրառվելու են միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակներում անդամ պետությունների մաքսային մարմնի կողմից ապրանքների ծագումը հաստատելու անհրաժեշտության դեպքում։ Հանձնաժողովը կվարի կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստր, որը ներառելու է այնպիսի ապրանքներ, որոնց արտահանման ժամանակ պահանջվելու է ծագման հաստատում: