«Դեմ Առ Դեմ»՝ «Մի դրամի ուժի» հետ․․․
Լուրեր |
«Մի դրամի ուժի» հետ համագործակցությամբ` Տաշիրի մշակույթի տանը կայացավ «Դեմ Առ Դեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը։ Գլխավոր հովանավորներն այս տարի IDBank և Իդրամ ընկերություններն էին՝ «Մի դրամի ուժ»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։ Նախաձեռնության հեղինակը «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
IDBank և Իդրամ ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ ամեն ինչ սկսվում է անհատներից ու «Մի դրամի ուժի» համար առանձնահատուկ կարևորություն ունեն մարզային երիտասարդությանը և առհասարակ երիտասարդ սերնդին կրթող, առաջնորդական հմտություններ սովորեցնող, նոր հորիզոններ ստեղծող ծրագրերը:
Ֆինանսական բաղադրիչից բացի, IDBank և Իդրամ ընկերությունները ֆորումին միացել են նաև կրթական ծրագրով, որի շրջանակում ավելի քան 150 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից մասնակցել է ֆինանսական գրագիտության օնլայն սեմինարների, որոնց ամենաակտիվ մասնակիցները Իդրամ և IDBank ընկերությունների կողմից արժանացան խորհրդանշական նվերների։
«Մի դրամի ուժի» թիմը նաև ստանձնել է ֆորումի խոսնակներից արցախցի Սվետլանա Մովսիսյանի ելույթի մենթորությունը։ Սվետլանան Արցախի կորստի ցավի, անցած դժվարին ուղու և վերածնվելու մասին իր պատմությամբ հուզեց ներկաներին և միաժամանակ ոգևորեց իր ուժեղությամբ ու ապագայի տեսլականով։
Ֆորումի ընթացքում երկրորդ գլխավոր գործընկեր՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը վարեց պանելային քննարկում, որի բանախոսները նախորդ տարվա <<ԴԵմ Առ ԴԵՄ>>-ի լավագույն խոսնակներն էին։
Միջոցառման ավարտին ֆորումի մասնակից բոլոր պատանի խոսնակներն Իդրամ և IDBank ընկերությունների կողմից արժանացան 50 000 դրամի չափով idcoin-ների։
Հիշեցնենք, որ ֆորումի մասնակցությունն այս տարի բացառապես տոմսերով էր, որոնք ունեին խորհրդանշական գին՝ ընդամենը 1 դրամ։ Կազմակերպիչներն այսկերպ նպատակ են ունեցել ցույց տալու, թե որքան կարևոր ու մեծ ուժ կարող են դառնալ մեկ դրամները, երբ համատեղվում են․ չէ՞ որ IDBank-ն ու Իդրամը յուրաքանչյուր վճարումից իրենց սեփական միջոցներից մեկ դրամ են հատկացնում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։
https://youtu.be/F8tVweudCVM
<<Դեմ Առ Դեմ>>․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումը եզրափակվեց «Լավ էլի» խմբի համերգով։
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49 -
Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վարդանյանին
2025/12/18/ 14:33 -
Շարժակազմը Ադրբեջանի արտադրության նավթամթերքով գալիս է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
2025/12/18/ 14:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․