Ռուսաստանի քաղաքացիներն այս տարվա հունվար-հուլիսին ավելի քան 403 հազար տուրիստական ուղեւորություններ են կատարել Վրաստան, ինչը գրեթե վեց անգամ ավելի է մեկ տարի առաջվա նույն ցուցանիշից, երբ կատարվել է մոտ 69 հազար ուղեւորություն: Միայն 2022 թվականի հւլիսին Ռուսաստանից Վրաստան կատարվել է ավելի քան 156 հազար ուղեւորություն, ինչն ավելի քան վեց անգամ մեծ է 2021 թվականի նույն ցուցանիշից: Ռուսաստանը գտնվում է առաջին տեղում այն երկրների թվում, որտեղից ամենից հաճախ են զբոբաշրջիկներ ժամանում Վրաստան: Երկրորդ տեղն զբաղեցնում է Թուրքիան, նրա քաղաքացիները յոթ ամսում կատարել են ավելի քան 358 հազար ուղեւորություն, ինչը 126,2 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից: Երրորդ տեղում է գտնվում Հայաստանը, որտեղից կատարվել է մոտ 300 հազար այց:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.