Շիրակի մարչզում քննարկում են խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգի ներդրման և գործարկման ծրագիրը: Արդեն քննարկումներ են անցկացվել Արթիկում և Անիում: Կառավարության որոշմամբ հոկտեմբերից ՀՀ-ում կգործարկվի խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ` ըստ գլխաքանակի, տեղաբաշխվածության, շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության տվյալների: Ըստ պատասխանատուների, ծրագրի ներդրումը մեծ նշանակություն կունենա գյուղատնտեսության զարգացման համար, մասնավորապես, կնպաստի անասնապահության և անասնաբուժության զարգացմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարին, համաճարակային վիճակի բարելավմանը, սննդամթերքի անվտանգությանը, ֆերմերների եկամտի աճին:
Խոշոր եղջերավոր կենդանիները կհամարակալվեն
Օգս 17, 2022 16:56
125