ՌԴ ԿԲ-ն սահմանում է կանխիկ արտարժույթով գործարքների նոր ընթացակարգ
Լուրեր |
2022 թվականի մարտի 9-ից սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Բանկը (ԿԲ) սահմանում է քաղաքացիների արտարժութային ավանդներից կամ հաշիվներից միջոցների դուրս հանման նոր ընթացակարգ։
Ներկայացնում ենք Ռուսաստանի Բանկի պաշտոնական կայքում հրապարակվածմամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ։
Արտարժութային հաշիվներում կամ ավանդներում հաճախորդների բոլոր միջոցները պահպանված եւ հաշվառված են ավանդի արժույթով, հաճախորդը կարող է դուրս հանել մինչեւ $10 հազար կանխիկ արժույթով, իսկ մնացած միջոցները ռուբլով` գումարի տրամադրման օրվա շուկայական փոխարժեքով:
Ռուսաստանյան բանկերում արտարժութային հաշիվների մոտ 90%-ը չի գերազանցում $10 հազար չափը, այսինքն՝ արտարժութային ավանդների կամ հաշիվների սեփականատերերի 90%-ը կկարողանա ամբողջությամբ ստանալ իրենց միջոցները կանխիկ արժույթով։
Սույն ժամանակավոր ընթացակարգի գործողության ընթացքում արժույթը կտրամադրվի ԱՄՆ դոլարով՝ անկախ հաշվի արժույթից: Այլ արժույթների փոխարկումն ԱՄՆ դոլարի կկատարվի գումարի տրամադրման օրվա շուկայական փոխարժեքով:
Արտարժույթը հնարավոր կլինի ստանալ բանկի դրամարկղից:
Քաղաքացիները կարող են շարունակել միջոցները պահել արտարժութային ավանդներում կամ հաշիվներում: Բոլոր միջոցները պահպանված եւ հաշվառված են այն արժույթով, որով բացվել է հաշիվը կամ ավանդը: Ավանդի կամ հաշվի պայմանները չեն փոխվում։ Ավանդների տոկոսները, ինչպես միշտ, կհաշվարկվեն այն արժույթով, որով բացվել է ավանդը:
Քաղաքացիները կկարողանան բացել նոր արտարժութային հաշիվներ եւ ավանդներ, սակայն դրանցից միջոցներ հնարավոր կլինի դուրս հանել ռուբլով՝ գումարի տրամադրման օրվա շուկայական փոխարժեքով՝ քանի դեռ գործում է կանխիկ արտարժույթի հետ գործարքների նոր ընթացակարգը։
Ժամանակավոր ընթացակարգի գործողության ընթացքում բանկերը քաղաքացիներին կանխիկ արտարժույթ չեն վաճառի։ Կանխիկ արտարժույթը հնարավոր կլինի փոխանակել ռուբլու ցանկացած պահի եւ ցանկացած ծավալով։
Բոլոր բանկերի հաճախորդներն, առանց բացառության, կարող են իրենց միջոցները ստանալ արտարժութային ավանդներից կամ հաշիվներից: Բանկերին կարող է պահանջվել մի քանի օր պահանջվող գումարը կանխիկ արտարժույթով կոնկրետ բաժանմունք բերելու համար:
Գումարի տրամադրման օրվա շուկայական փոխարժեքը որոշվում է համապատասխան արժույթների միջին կշռված փոխարժեքի տվյալների հիման վրա՝ հաշվարկված տրամադրման օրվա նախորդող օրը կազմակերպված աճուրդներում կնքված գործարքների վրա: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով