Հարավային Կորեայում աշխատում է մոտ 15 հազար ընկերություն
Լուրեր |
Ճկուն հարկային համակարգ, արտոնություններ օտարերկրյա բիզնեսին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գերտերություն համարվող Հարավային Կորեան այսպես է դարձել գրավիչ երկիր ներդրումների համար: Այս երկրում ներդրում է կատարել և աշխատում է օտարերկրյա մոտ 15 հազար ընկերություն։ Invest KOREA ինստիտուտի ներդրումների խթանման բաժնի ղեկավար Հոնգ Տաէ-Հվան Արմենպերսին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանից դեռ ներդրողներ չկան, բայց կան մեծ ակնկալիքներ: Օտարերկրյա ներդրողները, որոնք Կորեայում բիզնես սկսելու համար հողատարածք կամ շինություն են ձեռք բերում, առավելագույնը 7 տարի ժամկետով ստանում են գույքահարկի արտոնություն, նաև Կորեան արտոնություն է տրամադրում աշխատակիցների եկամտահարկի համար։ Այսինքն օտարերկրացի աշխատակիցներ գրավելու համար 5 տարի ժամկետով այդ հարկատեսակը կրճատվում է 50 տոկոսով։ Կորեայում ներդրումային բարենպաստ միջավայրի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ երկիրն անցած տարի Bloomberg-ի հարցման համաձայն՝ առաջատարն է եղել ինովացիայի ոլորտում։ Հոնգ Տաէ-Հվան ընդգծեց նաև այն փաստը, որ 2021 թվականին Հարավային Կորեան 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․