Արդեն 15 օր է, ինչ ուժի մեջ է մտել Անկանխիկ գործառնությունների մասին օրենքը ու Հայաստանում 300,000 դրամը գերազանցող գործարքը իրականացվում է անկախիկ: Տնտսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է, որ կանխիկի սահմանափակումը ստվեր չի կրճատելու, այլ դառնալու է լրացուցիչ գլխացավանք: Նա այս մասին գրել է իր Facebook-ի էջում: Նրա խոսքով այն երկրում, որտեղ հասարակության մի զգալի մասը պարզապես չունի բանկային հաշիվ, իսկ բանկային քարտապանների ստվար զանգվածը այն գործածում է ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձի կամ կենսաթոշակի ստացման օրը բանկոմատից ամբողջ փողը կանխիկացնելու համար, այդպիսի սահմանափակումը կենսունակ լինել չի կարող։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.