Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը ընդունեց հայտարարություն, որով արտահայտեց իր դիրքորոշումը «խաղաղության դարաշրջան» կառուցելու օրակարգի, Ադրբեջանի կողմից առաջարկված 5 սկզբունքների և Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչերի վերաբերյալ: Մասնավորապես, Արցախի խորհրդարանի դիրքորոշումը հիմնված է այն մոտեցման վրա, որ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգը արդյունքում հանգեցնելու է Արցախը Ադրբեջանին բռնակցելուն և Արցախի հայաթափմանը: Այս հայտարարությանը սթափեցնող ահազանգ պետք է լինի գործընթացի բոլոր դերակատարների համար և ազդակ, որ, անկախ հետպատերազմական ցավալի իրողություններից, Արցախի հարցը պետք է լուծի հենց Արցախի ժողովուրդը՝ իր ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով: Այլ լուծում, նույնիսկ ուժով պարտադրված լինելու դեպքում, չի կարող կենսունակ լինել ու հիմնախնդրի երկարաժամկետ լուծում ապահովել:
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.