Լուրեր | 2024/06/20 13:30
«Կայուն խաղաղության բանաձևը». Հյուսիսային Իռլանդիա․ խաղաղության ճանապարհը
Միացյալ Թագավորության կազմում մշտապես առկա են եղել և շարունակում են լինել անջատողական տրամադրություններ և թագավորության կազմում մնալու կողմնակիցներ։ Իռլանդիայում այս հակադրությունները ամենածանր, երկարատև ու արյունալի դրսևորումներն են ունեցել՝ միախառնվելով նաև կրոնական գործոններին։ Բայց դրա հետ մեկտեղ 1920-ին Իռլանդիայի բաժանման, իսկ հետո նաև Հյուսիսային Իռլանդիայում զարգացումների ուսումնասիրությու...

