Միջազգային առևտրի վիճակագրական ամփոփում 20․06․2024թ․
Լուրեր |
Նավթի գները նվազել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 81.35 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 85.07 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 2347.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.54%-ով և կազմել 30.25 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.75%-ով և կազմել 985.80 դոլար: Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.50%-ով և կազմել 2499.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.18%-ով և կազմել 9786.00 դոլար, կապարի գինն աճել է 0.27%-ով և կազմել 2198.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.45%-ով և կազմել 17372.00 դոլար, անագի գինն աճել է 0.75%-ով և կազմել 32384.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.09%-ով և կազմել 2869.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.07%-ով և կազմել 52271.54 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27150.00 դոլար: Չափման միավորը` 1 տոննա:Եվրոպական ինդեքսներ
Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 18067.91 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 7570.20 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 8205.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.40%-ով և կազմել 1154.23 կետ: b24.amՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/30 20:20
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանույմ և աշխարհում։
Լուրեր | 2026/04/30 19:19
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 30-ի կարևոր լուրերը
2026/04/30/ 20:20 -
Ապրիլի 30-ի բիզնես լուրերը
2026/04/30/ 19:19 -
Եվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
2026/04/30/ 18:39 -
Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ
2026/04/30/ 18:15 -
ԱՀԾ-ին կտրվի հեռախոսային հաղորդակցությունների վերահսկման ինքնուրույն լիազորություն
2026/04/30/ 18:12 -
Երևանը նախապատրաստվում է հնարավոր վարարումներին. մաքրվում են Գետառի և Ողջաբերդի հուները
2026/04/30/ 18:08 -
Տոնական շքերթ, օդապարիկներ և ուղղաթիռներ. Ինչպե՞ս է Երևանը նշելու աշխատավորի օրը
2026/04/30/ 17:45 -
Կվերացվի 300 հազար դրամի պետական տուրքը անտառատնկում իրականացնող կազմակերպությունների համար
2026/04/30/ 16:46 -
ՍԱՏՄ-ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ»-ում
2026/04/30/ 16:43 -
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանին սատարող բանաձևը
2026/04/30/ 16:26
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․