Ներդրումային ոլորտն այսօր 20.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Երեկ ամերիկյան շուկայում հանգստյան օր էր։ Հինգշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,32%։
Ճապոնական Nikkei 225-ն ավելացել է 0,74%-ով հասնելով 38644 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0,51%-ով հասնելով 2809,79 կետի, չինական Shanghai Composite-ը կրճատվում է 0,30%-ով հասնելով 3008,73 կետի։
Մակրոէկոնոմիկա
1. Մեծ Բրիտանիայում գնաճը մայիսին դանդաղել է և տարեկան կտրվածքով կազմել 2%: Ամսական կտրվածքով այս ցուցանիշը կազմել է 0,3%:
2. Չինաստանի ազգային բանկը պահպանել է իր ելակետային վարկավորման տոկոսադրույքը (LPR) մեկ տարի ժամկետով տարեկան 3,45%: Հնգամյա վարկերի համար տոկոսադրույքը մնացել է անփոփոխ տարեկան 3,95%:
3. ԱՄՆ-ում MBA-ից 30 տարի ժամկետով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը շաբաթվա ընթացքում նվազել է 8 բ.կ-ով և կազմել տարեկան 6,94%:
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը աճում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2342,5: Չորեքշաբթի նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $85,0-ից բարձր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $81,3:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1.Citigroup Inc.-ը գրանցել է ներդրումային բանկային գործունեության ուժեղ աճ նախորդ տարվա համեմատ։ Աճել է ակտիվությունը M&A շուկայում և կապիտալի ներգրավման ոլորտում։ Համաձայն՝ Citigroup-ի կանխատեսումների երկրորդ եռամսյակում ներդրումային բանկային հատվածում հասույթը տարեկան կտրվածքով կլինի մոտավորապես 50%-ով ավել։
2. Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ամերիկյան ON Semiconductor (Onsemi) կիսահաղորդիչներ արտադրող ընկերությունը պատրաստվում է Չեխիայում չիպերի արտադրության գործարան բացել։ Ներդրումների ծավալը կազմում է 44 մլրդ չեխական կրոն ($ 2 մլրդ)։ Ընկերության չիպերը օգտագործվում են, որպես բաղադրիչներ էլեկտրական մեքենքներում և տվյալների կենտրոնում։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 10% cashback
2026/03/16/ 17:00 -
Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի խափանումներ են գրանցվել
2026/03/16/ 16:48 -
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
2026/03/16/ 16:06 -
Ինչո՞ւ իշխանությունը չհրաժարվեց մարզպետարաններից. Hetq.am
2026/03/16/ 16:05 -
Մեծ Բրիտանիայում 104 հազար մարդ կարող է կորցնել աշխատանքը Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին
2026/03/16/ 15:55 -
Ինչպես գումար խնայել՝ երազանքները իրականացնելու համար․ խորհուրդ ԿԲ-ից
2026/03/16/ 15:36 -
Հայաստանի տնտեսությունը 2026-ի սկզբին․ ակտիվություն, գնաճ և առևտրի անկում
2026/03/16/ 15:24 -
Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
2026/03/16/ 14:40 -
Կոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձը
2026/03/16/ 14:31 -
Երեխայի սպանության փորձ կատարելու դեպքով ձերբակալվել է խորթ մայրը
2026/03/16/ 14:11
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին