ABNews

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց․ վարչապետ

Լուրեր | 2026/08/24 12:48

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց․ վարչապետ

Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացնել, ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ երբ արդեն առկա կլինի հստակ ճանապարհային քարտեզ:

«Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը