ABNews

Լուրեր

Հայաստանի ժողովրդի կողքին ենք. ԵՄ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

Լուրեր | 2026/09/21 15:58

Հայաստանի ժողովրդի կողքին ենք. ԵՄ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

Եվրոպական միությունը շնորհավորել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։«Եվրոպական միությունը Հայաստանի ժողովրդի կողքին է սեփական ապագան կերտելու ճանապարհին՝ հիմնված ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության, խաղաղության ու բարեկեցության վրա»,-  ասվում է ԵՄ տարածած հաղորդագրությունում։

Google-ի գլխավոր էջում  այսօր Հայաստանի դրոշն է

Լուրեր | 2026/09/21 13:36

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Google-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով՝ սեպտեմբերի 21-ին  իր գլխավոր էջը զարդարել է ծածանվող հայկական եռագույնով։Հայաստանի խորհրդանիշներից մեկը՝ եռագույն դրոշը, պատկերված է երկնագույն երկնքի ֆոնին։

Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Լուրեր | 2026/09/21 13:33

Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից՝ Աբհիջիթ Բաներջիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքից:Վարչապետը ողջունել է պարոն Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում...

Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում․ Պուտինը շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

Լուրեր | 2026/09/21 12:58

Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն և բարգավաճում․ Պուտինը շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,Ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցութ...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Լուրեր | 2026/09/21 12:22

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Երևանում սեպտեմբերի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամինարևմտյան 2-5 մ/վ,ամպրոպի ժաման...

ՀՀ անկախության 35-ամյա հոբելյանին ներկայացվել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)

Լուրեր | 2026/09/21 12:07

ՀՀ անկախության 35-ամյա հոբելյանին ներկայացվել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)

ՀՀ ՆԳՆ-ն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյա հոբելյանին ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը։Նոր կենսաչափական անձնագիրը Հայաստանի պատմության, մշակույթի, ծագումնաբանության, կրոնի, պետականության ու հարատև պետության մասին է։Այն նոր էջ է բացելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար։Տեսանյութը՝ այստեղ։

Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն

Լուրեր | 2026/09/21 10:44

Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակ...

Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին

Լուրեր | 2026/09/21 10:42

Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 21-ին ավտոբուսային երթուղիների փոփոխություն կկատարվի։Թիվ 22 երթուղի – Աբովյան փ. - Մոսկովյան փ. - Նալբանդյան փ.- Թումանյան փ. - Խանջյան փ. - Տիգրան Մեծի պ. - շարունակությունը՝ նույնը։ Հետադարձը- Տիգրան Մեծի պ. - Խանջյան փ. - Սայաթ-Նովայի պ. - Նալբանդյան փ. - Մոսկովյան փ. - Աբովյան փ. - շարունակությունը՝ նույնը։Թիվ 33 երթուղի – Ծիծեռնակաբերդի խճ....

Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Լուրեր | 2026/09/21 10:31

Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն:Ասված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում։«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին տոնում է անկախությունը վերակա...

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը

Լուրեր | 2026/09/21 10:29

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Գերագույն Խորհրդի նիստում:35 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիների 94.39%-ն «այո» ասաց անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերա...

2026թ.-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է 2,501 անհատ ձեռնարկատեր

Լուրեր | 2026/09/19 12:43

2026թ.-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է 2,501 անհատ ձեռնարկատեր

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026թ.-ի հուլիսին իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական միասնական գրանցամատյանում գրանցվել են.Անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ)՝ 2,501,Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)՝ 1,205,Հասարակական կազմակերպություն (ՀԿ)՝ 53,ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՀՄԴ)՝ 2,Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ)՝ 10,Համատիրություն (ՀՄՏ)՝ 5,Օտարերկրյա իրավաբանական առանձնացված մասնաճյուղ...

Իրավապահները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի (տեսանյութ)

Լուրեր | 2026/09/19 12:36

Իրավապահները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ագարակի 31-ամյա բնակիչն իրացման նպատակով Ջերմուկ է բերում կեղծ խմիչք և ծխախոտ։ Տեղեկությունն իրացվեց Մեղրիի համայնքային ոստիկանների հետ։Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումներն արդյունք տվին սեպտեմբերի 3-ին։ Մեղրիից Ջերմուկ ժամանելիս ժամը 18․30-ին տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով...

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

Լուրեր | 2026/09/19 12:33

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի և բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ։«Երեք տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու 2020 թ...

ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Լուրեր | 2026/09/19 12:31

ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ կսահմ...

Սեպտեմբերի 18-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/09/18 20:20

Սեպտեմբերի 18-ի կարևոր լուրերը

1. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ Վիսբադենում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում, նրան կհանձնվի Հեսսենի Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:Գործարար հանդիպում. Այցի շրջանակում վարչապետը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպելու է նաև գործարարների հետ:2. Ռոբ...