ABNews

Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն

Լուրեր | 2026/09/21 10:44

Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝

  • Աբովյան - Թումանյան փողոցների խաչմերուկից,

  • Սախարովի հրապարակից,

  • Պապ թագավորի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկից,

  • Տիգրան Մեծի պողոտա - Խանջյան փողոց խաչմերուկից,

  • Վազգեն Սարգսյան - Խորենացու փողոցների խաչմերուկից։

Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը