Լուրեր | 2023/11/06 07:03
«Աղավնատուն». բնության շնչով և բնության գրկում կառուցված հյուրատունը
Տավուշի Աղավնավանքում զբոսաշրջիկների սիրելի կանգառներից մեկը դարձել է «Աղավնատուն» հյուրատունը։ Հյուրատան մի կողմում Դիլիջանի ազգային պարկն է, մյուսում՝ Կարմիր գրքում գրանցված կենիների պուրակը։ Հյուրատան հիմնադիրը ծնունդով Աղավնավանքից Ալեքսան Ներսիսյանն է, ով մինչև հյուրատան կառուցումը հարազատ գյուղում ուղեկցում էր զբոսաշրջիկների խմբերին, ծանոթացնում տեղի պատմամշակութային վայրերին, համագյուղացինե...

