Լուրեր | 2023/05/31 11:05
Հայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններ
Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝ վերականգնում է հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը։ Վերականգնողական սարքը վիրտուալ իրականության ակնոցով և հատուկ մշակված ծրագրով բուժառուին տեղափոխում է տարբեր միջավայրեր, որտեղ նրանք քայլում են։ MetaGait-ի հեղինակը «Քայլտեք» ընկերությունն է, որը միավորում է մի խումբ մասնագետների՝ կինեզիստների, նյարդաբանների, թերա...

