2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բոլոր բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում են
Լուրեր |
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի բոլոր բանկերը, բացառությամբ «Արցախբանկի», հայտնվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում,- գրում է how2b.am-ը:
Բանկերից 2-ը՝ «Ամերիաբանկ»-ը և «Արդշինբանկը» նույնիսկ տեղ են գտել 10 խոշոր հարկատուների թվում, և գրեթե բոլոր բանկերը ամենաշատ հարկ վճարած 100 ընկերությունների թվում են, բացառությամբ «Մելլաթ բանկ»-ի (258-րդ տեղ) և «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի (318): Հարկ է նշել, որ 2022թ. ամփոփ տվյալներով բանկերից միայն 9-ն էին խոշոր հարկատուների 100-յակում, իսկ ամենաշատ հարկ վճարած «Ամերիաբանկ»-ը 1000 հարկատուների ցանկում միայն 24-րդն էր:
Եթե անդրադառնանք վճարած հարկերի չափին, ապա այս տարի ընդամենը 3 եռամսյակում առաջատար 4 բանկերը միասին վերցրած վճարել են մոտավորապես նույնքան հարկ, ինչքան նախորդ ամբողջ տարվա ընթացքում բոլոր բանկերը միասին վերցված՝ շուրջ 60 մլրդ դրամ: Միայն 2023թ. «Ամերիաբանկն» (22.8 մլրդ դրամ) ու «Արդշինբանկը» (21.3 մլրդ դրամ) եռապատկել են իրենց վճարած հարկերի քանակը՝ նախորդ ամբողջ տարվա նկատմամբ: Նախորդ ամբողջ տարվա համեմատ վճարած հարկերի գրեթե հնգապատիկ աճ է ապահովել «Էվոկաբանկը»՝ բյուջե մուտքագրելով 7,2 մլրդ դրամ հարկ:
Վերջին տարվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի թռիչքաձև աճը շարունակվում է, և այն արտացոլված էր նաև ավելի վաղ հրապարակված շահութաբերության ցուցանիշներում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/06 22:00
Մարտի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/06 19:19
Մարտի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 7-ի կարևոր լուրերը
2026/03/07/ 19:23 -
Hyetalk. Բիզնեսի կուլիսներում՝ Անահիտ Յուզբաշյանի հետ
2026/03/07/ 16:00 -
Մարտի 6-ի բիզնես լուրերը
2026/03/06/ 22:00 -
Մարտի 6-ի կարևոր լուրերը
2026/03/06/ 19:19 -
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
2026/03/06/ 18:33 -
Առջևում հանգստյան օրեր են․ ինչպես չվատնել ժամանակը
2026/03/06/ 18:09 -
Թվային վերլուծություն և ստեղծարարություն․ նոր մտածողություն բիզնեսում
2026/03/06/ 17:55 -
2026թ.-ի փետրվար ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
2026/03/06/ 17:39 -
ԱՄԷ-ից դեպի Մասկատ փոխադրումով երեք օրում տեղափոխվել է 190 ՀՀ քաղաքացի
2026/03/06/ 17:36 -
ՀՀ ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները
2026/03/06/ 17:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը