Լուրեր | 2024/02/08 12:00
Նոր հնարավորություն՝ գաղափարները կյանքի կոչելու համար
Ակբա Ֆեդերացիան Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ արդեն 7-րդ անգամ կազմակերպում է մեկամյա ֆելոուշիփի ինկուբացիոն ծրագիր։ Ֆելոուշիփի նպատակն է աջակցել այն անձանց, ովքեր ունեն գյուղատնտեսության զարգացման հետ կապված ցանկացած ծրագիր կամ գաղափար, ինչպես նաև ունեն գյուղական համայնքների զարգացման, ագրոտուրիզմի, կոմպոստի պատրաստման, առողջ սննդի տարածման, գինեգործության և խաղողագործության զարգացման...

