ABNews

Ճանապարհաշինարարական աշխատանքների հետևանքով մայրաքաղաքում որոշ փողոցներ միակողմանի փակ կլինեն

Լուրեր | 2024/08/03 05:41

Ճանապարհաշինարարական աշխատանքների հետևանքով մայրաքաղաքում որոշ փողոցներ միակողմանի փակ կլինեն
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Իսակովի պող.–Աթենքի փող. խաչմերուկից մինչև Աթենքի փող.–Ծիծեռնակաբերդի խճ. խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հետադարձ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:  Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում»: 

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը