ABNews

Հայաստանը կսկսի մանր եղջերավոր կենդանիներ արտահանել դեպի Իրաք

Լուրեր | 2024/08/02 08:36

Հայաստանը կսկսի մանր եղջերավոր կենդանիներ արտահանել դեպի Իրաք
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տարվող բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով Հայաստանից մանր եղջերավոր կենդանիների (ՄԵԿ) տարանցիկ փոխադրումը Իրաքի Հանրապետություն՝ նախապես ունենալով Իրաքի Հանրապետության լիազոր մարմնի թույլտվությունը, հայտնում են գերատեսչությունից։ Կենդանիները պետք է անցնեն 21–օրյա կարանտին ծագման երկրում՝ Իրանի անասնաբուժական կազմակերպության (IVO) ներկայացուցչի հսկողության ներքո: Ավելի վաղ՝ 2024թ. ապրիլին, Իրանը վերականգնել էր երկրի տարածքով Հայաստանից խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ փոխադրումը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը