Լուրեր | 2026/08/15 12:06
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան
Վերջին տասնամյակում Երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը, կախված օգտագործվող տվյալների բազայից, յուրաքանչյուր տասնամյակի հաշվով բարձրացել է մոտ 0,35 °C-ով։ Համեմատության համար՝ 1970–2015 թվականներին տաքացման միջին տեմպը յուրաքանչյուր տասնամյակում կազմել է 0,2 °C-ից փոքր-ինչ պակաս։

