ABNews

Ինչպես է Nvidia-ի հսկա կլաստերը փոխում Հայաստանի տեխնոլոգիական կշիռը․ Bloomberg-ի անդրադարձը

Լուրեր | 2026/09/22 15:20

Ինչպես է Nvidia-ի հսկա կլաստերը փոխում Հայաստանի տեխնոլոգիական կշիռը․ Bloomberg-ի անդրադարձը

Nvidia ընկերության առաջատար տեխնոլոգիաներով տվյալների մշակման կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանը վերածվում է արհեստական բանականության (ԱԲ) ամերիկյան ենթակառուցվածքային հաբի, հաղորդում է Bloomberg-ը։

  • Նախագծի մասշտաբը. Ամերիկյան «Firebird» ստարտափը օգոստոսին data-կենտրոն է շահագործման հանձնել Հրազդանում։ Մինչև 2027 թվականի վերջը օբյեկտի հզորությունը նախատեսվում է հասցնել 300 ՄՎտ-ի՝ զինելով այն Nvidia-ի ավելի քան 70 հազար առաջատար չիպերով։

  • Ռեսուրսների բաշխումը. Հաշվարկային հզորությունների 20%-ը կհատկացվի Հայաստանի ներքին կարիքներին, իսկ 80%-ը վարձակալությամբ կտրամադրվի արտասահմանյան ընկերություններին։

  • Տարածաշրջանային դերը. Firebird-ի գնահատմամբ՝ կենտրոնը կարող է դառնալ տարածաշրջանի ամենախոշոր և Եվրոպայի խոշորագույն հաշվարկային կլաստերներից մեկը։

  • Քաղաքական ենթատեքստը. The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Վաշինգտոնը Nvidia-ի չիպերի արտահանման թույլտվությունն օգտագործել է որպես դիվանագիտական գործիք՝ ակնկալելով, որ տնտեսական համագործակցության խորացումը կնպաստի Բաքվի հետ բանակցություններում Երևանի կառուցողական դիրքորոշմանը։

Ինչու է դա կարևոր Այս նախագիծը Հայաստանը դուրս է բերում ԱԲ ենթակառուցվածքների գլոբալ քարտեզ՝ ապահովելով ինչպես տեխնոլոգիական հսկայական հզորություններ տեղական էկոհամակարգի համար, այնպես էլ աշխարհաքաղաքական ու տնտեսական նոր կշիռ տարածաշրջանում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը