ABNews

Առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը

Լուրեր | 2026/09/22 16:01

Առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է 6 ամիս ժամկետով ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից հայկական ծագման սիգի ձկնկիթի արտահանման վրա։

  • Ժամկետները և ծածկագրերը. Նախատեսվում է արգելքը սահմանել հունվարի 2-ից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերին դասվող (0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9) սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի համար։

  • Հիմնավորումը. Որոշումը հիմնված է Սևանա լճում 2025-2026 թթ․ սիգի բնական վերարտադրությունը գնահատելու նպատակով իրականացված գիտական որսի և ուսումնասիրությունների վրա, որոնք անցկացրել են ՇՄՆ-ի, «Սևան» ազգային պարկի» և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետները։

Ինչու է դա կարևոր Սիգի բնական վերարտադրության ապահովման և ապօրինի որսը բացառելու համար ամեն տարի նոյեմբերի վերջից մինչև փետրվար կիրառվում են համալիր խստացված միջոցառումներ։ Արտահանման արգելքը լրացուցիչ մեխանիզմ է Սևանի ձկնապաշարների պահպանման և ապօրինի շրջանառությունը կանխելու համար։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը