ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

Հայաստանում արդյունաբերական թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Էկոնոմիկայի նախարար

Լուրեր | 2026/07/07 11:03

Հայաստանում արդյունաբերական թողարկման ծավալն աճել է 12.2%-ով․ Էկոնոմիկայի նախարար

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալն արձանագրել է երկնիշ աճ։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ըստ պաշտոնական տվյալների՝ 2026թ. հունվար-մայիսին 2025թ. համադրելի ժամանակահատվածի (հունվար-մայիս) համեմատ արդյունաբերության թողարկման...

Փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների վրա. ՊԵԿ նախագահ

Լուրեր | 2026/07/07 11:00

Փոքր պետության մրցունակությունը կառուցվում է խելացի թվային լուծումների վրա. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) կազմակերպած «Նորացող աշխարհատնտեսական իրողություններ․ Հայաստանի տնտեսական դիմակայությունը» խորագրով պանելային քննարկմանը։Քննարկման առանցքում եղել են համաշխարհային տնտեսության փոփոխվող պայմաններում ՀՀ տնտեսական դիմակայունության բարձրացման, արտահանման դիվերսիֆիկացման, առևտրի դյուրինա...

Վարշավան ամփոփել է Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը. փոխանցվել է 4,5 մլրդ դոլարի զենք

Միջազգային անցուդարձ | 2026/07/07 10:56

Վարշավան ամփոփել է Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը. փոխանցվել է 4,5 մլրդ դոլարի զենք

Լեհաստանը 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային է փոխանցել 16,4 մլրդ զլոտիի (շուրջ 4,5 մլրդ դոլար) արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։Նախարարության ներկայացրած հաշվետվության համաձայն՝ ռազմական մատակարարումների հիմնական մասը՝ 14,9 մլրդ զլոտի (4,1 մլրդ դոլար), Ուկրաինայի զինված ո...

Հուլիսի 6-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/07/06 20:20

Հուլիսի 6-ի կարևոր լուրերը

1. Լայնածավալ խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու «Մուլտի Գրուպ»-ումԻրավապահները լայնածավալ գործողություններ են սկսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում։Պաշտոնական դիրքորոշում. Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ հարուցված քրեական վարույթի շրջանակում...

Հուլիսի 6-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/07/06 19:19

Հուլիսի 6-ի բիզնես լուրերը

ՏԵՂԱԿԱՆ650 մլն դոլար է հատկացվում Դալմայի այգիների, մետրոյի նոր կայարանի և տրանսպորտի համարԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ խոշոր ներդրումային փաթեթ է ուղղվելու մայրաքաղաքի ենթակառուցվածքներին։ Ամենահասուն և մոտալուտ ծրագիրը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է։ Քաղաքապետի խոսքով՝ տասնամյակներով նման նախագծեր չիրականացնելու պատճառով երկրից վերացել էր դրանց կառավարման կարողությո...

Մի՛ ստիպեք սովորել, ցո՛ւյց տվեք ապագան․ ինչպե՞ս ոգեշնչել թիմին անցնել վերաորակավորում

Վերլուծություն | 2026/07/06 18:15

Մի՛ ստիպեք սովորել, ցո՛ւյց տվեք ապագան․ ինչպե՞ս ոգեշնչել թիմին անցնել վերաորակավորում

Արհեստական բանականության և ավտոմատացման դարաշրջանում ընկերությունների գլխավոր կարգախոսներից մեկը դարձել է Reskilling-ը (աշխատակիցների վերաորակավորումը/նոր հմտությունների ուսուցումը)։ Ղեկավարները միլիոնավոր դոլարներ են ծախսում դասընթացների, կորպորատիվ համալսարանների և կրթական լիցենզիաների վրա։Սակայն կա մի մեծ խնդիր. աշխատակիցների մեծ մասը դժկամությամբ է սովորում, բոյկոտում է դասերը կամ անցնում է դր...

Եվրոպան կրակի մեջ է. անոմալ շոգից հետո չորս երկրներում զանգվածային հրդեհներ են մոլեգնում

Միջազգային անցուդարձ | 2026/07/06 18:11

Եվրոպան կրակի մեջ է. անոմալ շոգից հետո չորս երկրներում զանգվածային հրդեհներ են մոլեգնում

Հունիսյան անախադեպ շոգ ալիքից հետո Եվրոպայի մի շարք երկրներում բռնկված անտառային հրդեհները ոչնչացրել են հազարավոր հեկտար բուսականություն։ Հուլիսի 5-ից ի վեր հարյուրավոր հրշեջներ, ավիացիա և կամավորներ պայքարում են աղետի դեմ Ֆրանսիայում, Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում։Տարհանումներ Ֆրանսիայում և թունավոր ծուխ ՀունաստանումՖրանսիայի Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում հուլիսի 4-ին բռնկված...

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը

Լուրեր | 2026/07/06 17:45

Հաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը:Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասն...

ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով. հունվար-մայիսի ամփոփ ցուցանիշները

Լուրեր | 2026/07/06 17:17

ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով. հունվար-մայիսի ամփոփ ցուցանիշները

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրիլիոն 353 մլրդ դրամ։ 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ բյուջետային եկամուտներն աճել են 173.2 մլրդ դրամով կամ 14.7%-ով։Ծախսերի դինամիկան և հավելուրդըՀաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսային մասը կազմել է 1 տրիլի...

Ինչպե՞ս եվրոպական ռեկորդային շոգը հարստացրեց չինական բրենդներին

Միջազգային անցուդարձ | 2026/07/06 16:40

Ինչպե՞ս եվրոպական ռեկորդային շոգը հարստացրեց չինական բրենդներին

2026 թվականի հունիսի վերջին Եվրոպայում գրանցված անոմալ բարձր ջերմաստիճանը հանգեցրել է չինական արտադրության շարժական օդորակիչների իրացման ծավալների կտրուկ մեծացմանը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ կենցաղային տեխնիկայի չինական խոշորագույն արտադրողներից մեկի՝ Midea-ի վաճառքը Եվրոպայում երկրորդ եռամսյակի արդյունքներով կարող է աճել 20%-ով՝ նախո...

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում հետագա մասնակցությամբ․ վարչապետ

Լուրեր | 2026/07/06 16:34

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում հետագա մասնակցությամբ․ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) հետագա մասնակցությամբ և կառույցի տնտեսական մեխանիզմների անխափան աշխատանքով։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում՝ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ կայացած հանդիպման ժամանակ։Վարչապետի փոխանցմամբ՝ հայկական կողմի համար առաջնային է, որպեսզի միության մասին պայմանագրով ամրագրվա...

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

Գործընկերային նյութեր | 2026/07/06 16:23

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը

«Մի դրամի ուժը», «Իմ անտառ Հայաստանը» և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում են «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը, որի շրջանակում պետք է տնկվեր 20․000 ծառ։ Ամփոփումը նշանավորվեց «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգային ծրագրով, որի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը ևս կուղղվի անտառում նոր ծառերի տնկմանը։Նախաձեռնության արդյունքում Շիրակի մարզում արդեն իսկ տնկվել է 15․758 ծառ։ Նախագծի գլխավոր գոր...

Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում աճել է երկու անգամ․ վարչապետ

Լուրեր | 2026/07/06 15:43

Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում աճել է երկու անգամ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի արդյունաբերական սեկտորի վերջին տարիների դինամիկան և տեխնոլոգիական առաջնահերթությունները։Վարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանի արդյունաբերությունը կայուն աճ է արձանագրում։ Մասնավորապես, 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024-ի համեմատ կազմե...

Porsche-ը նախատեսում է կրճատել 4 հազար աշխատատեղ

Բրենդներ և շուկա | 2026/07/06 15:41

Porsche-ը նախատեսում է կրճատել 4 հազար աշխատատեղ

Գերմանական շքեղ ավտոմեքենաների արտադրող Porsche ընկերությունը, ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ծրագրի շրջանակում, նախատեսում է կրճատել շուրջ 4,000 աշխատատեղ։ Այս մասին հայտնում է գերմանական Handelsblatt պարբերականը՝ հղում անելով ընկերության ներքին աղբյուրներին։Ըստ հրապարակման՝ կրճատումներն առաջին հերթին կվերաբերեն վարչական և կառավարչական անձնակազմին։ Մասնավորապես, Վայսախ քաղաքում գտնվող P...

ՕՊԵԿ+-ը հաստատել է նավթի արդյունահանման հինգերորդ բարձրացումը՝ գների անկման և Հորմուզի նեղուցի բացման ֆոնին

Բրենդներ և շուկա | 2026/07/06 15:36

ՕՊԵԿ+-ը հաստատել է նավթի արդյունահանման հինգերորդ բարձրացումը՝ գների անկման և Հորմուզի նեղուցի բացման ֆոնին

ՕՊԵԿ+ դաշինքը կիրակի օրը կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցրել է նավթի արդյունահանման քվոտաների հինգերորդ հաջորդական բարձրացումը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական հայտարարությանը, օգոստոսին նավթի արդյունահանման նպատակային ցուցանիշները, հունիսի և հուլիսի օրինակով, կավելանան օրական 188,000 բարելով։Այս որոշումը կավելացնի հումքի առաջարկը շուկայում, որտեղ ներկայու...